Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները 61 ընտրատեղամասերից
Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։
ԿԸՀ-ի փոխանցմամբ, 61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․
Շիրակի մարզի Անի համայնք
«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք- 3 134 քվե
Հայկական երազանք» կուսակցություն- 795 քվե
«Իմ հզոր համայնք» կուսակցություն-744 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5180 քվե
Սյունիքի մարզի Սիսիան համայնք
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-1443 քվե
Հայաստանի հանրապետական կուսակցություն-2553 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7325 քվե
Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15918 անձանցից 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 անձ։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը՝ Անի և Սիսիան համայնքներում ընտրություններում ենթադրյալ խախտումների վերաբերյալ
- ԿԸՀ. Սիսիան և Անի համայնքներում ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 54.71%-ը
- ՔՈ-ն ահազանգում է «Քաղաքացիական պայմանագրի» անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին
- Աշոտյան. Սիսիանի ընտրություններն անցնում են խայտառակ խախտումներով
- Արտակ Զաքարյան. Իսկ Սիսիանում ծաղկում է ընտրախախտումային պրակտիկան
- Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա