Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը մերժվել է
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
Վ. Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Գլխավոր դատախազությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հանձնարարությամբ բնակարաններ են հատկացվել համակարգի զինծառայող չհանդիսացող, հաշվառման մեջ չգտնվող, ցուցակներում ուշ ընդգրկված 29 անձանց, հարուցվել է քրեական հետապնդում։
Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել էր։
«Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Նողկալի է»,-քրեական հետապնդում հարուցելուն այսպես էր արձագանքել Վ. Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին