Մշակույթ 14:46 27/03/2023 Հայաստան

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Այսօր ամբողջ աշխարհում տոնում են Թատրոնի միջազգային օրը: Երկուհազարամյա պատմություն ունեցող հայկական թատրոնը տարբեր շրջաններում, մասնավորապես, խորհրդային տարիներին, առանձնացել է բուռն գործունեությամբ, այդ տարիներին ունեցել ենք ռեժիսորներ, դերասաններ, որոնց ստեղծած ներկայացումներն ու կերտած դերերը մինչև օրս անկրկնելի են ու անմոռանալի։

Panorama.am-ի զրուցել է Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր  Վահան Բադալյանի հետ՝ հայկական թատրոնում ու աշխարհում այսօր նկատվող միտումների, առկա խնդիրների ու լուծումների մասին։

Panorama.am - Դուք շատ եք լինում այլ երկրներում ու շփվում դերասանների, ռեժիսորների հետ, ժամանակին համընթա՞ց ենք շարժվում։

Վահան Բադալյան - Մի բան ակնհայտ է. վերջին տարիների ընթացքում հայ թատերական կյանքը շատ է ակտիվացել։  Նոր, երիտասարդ ռեժիսորներ, դերասաններ են հայտնվել, որոնք լրիվ նոր շունչ են բերել։ Տաղանդի, մտածողության իմաստով թարմություն կա։ Բայց կառավարման, թատերական պրոցեսների, հայ թատրոնը միջազգային թատերական դաշտի մեջ  ինտեգրելու իմաստով դեռ շատ անելիքներ կան։

Կան ներկայացումներ, որոնք դրսում շատ մրցունակ են, տարբեր փառատոների են մասնակցում, մեծ հաջողություններ ունենում, մրցանակներ ստանում։ Բայց պետք է հետ գնանք դեպի մեր թատերական կրթության ոլորտը, կարծում եմ, այնտեղից է պետք սկսել։

Դասավանդման մեթոդներն են շատ հնացած։ Ժամանակակից տենդենցներից մի քիչ անտեղյակ լինելն է խնդիր։ Մեր երիտասարդ դերասանները, ռեժիսորները երբեմն կրթվում են այն ծրագրերով, որոնք 1920-ական, 30-ական, 50-ական թվականներին են ակտուալ եղել։ Գիտեն այդ թվականներին ստեղծագործած ռեժիսորների, դերասանների անունները, նրանց գեղագիտության մասին, բայց բացարձակապես անտեղյակ են հենց այսօր ստեղծագործող լավագույն թատերախմբերի, ռեժիսորների, դերասանների արվեստից։

Մեր ոլորտում դասավանդող արվեստագետների անցած դպրոցն ամբողջությամբ սովետական շրջանի ստացած գիտելիքների և գեղագիտության հիման վրա է, իսկ այսօրվա աշխարհին կարող է ծանոթացնել այսօրվա աշխարհի, ժամանակակից մեթոդներին տիրապետող արվեստագետը կամ գոնե այն արվեստագետները, ովքեր դրսում փորձ են ունեցել, կրթություն ստացել ու հետո վերադարձել Հայաստան։ Կարևոր է համակարգային մոտեցում ցուցաբերվի։

Panorama.am- Օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն էր հայտարարել՝ սովետ է մեզ մոտ, միջնադար։ Հայհոյանքի պատճառով արգելվել էր նրա ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը՝ Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված։

Վահան Բադալյան-Շատ չեմ հետևել, թե ինչ պատճառով է արգելվել, բայց ծիծաղելի է հենց այդ հարցադրումը՝ հայհոյանքի պատճառով կարող է քննադատություն առաջանալ և այլն։ Հայհոյանքը, մերկ մարմինը, բոլոր երևույթները դրանք մարդուն հատուկ բաներ են։ Եթե բեմում կերպար ես ստեղծում, որին հատուկ է այդ ամեն ինչը, դրանք պետք է օրգանական ձևով ներկայացնել և այստեղ որևէ արտառոց բան չկա։ Դրանք թատրոն երևույթին հակառակ տեսանկյունից նայելու փորձեր են։

Panorama.am- Այսօր աշխարհում թատրոնը դեպի ո՞ւր է գնում՝ մեծ, մասշտաբային ներկայացումներ, թե ավելի մտերմիկ միջավայր, այսինքն ապահոված լինի հանդիսատես-դերասան շփում։

Վահան Բադալյան-Երկու տարբերակներն էլ կան՝ և մեծ ֆորմաների ներկայացումներ են ստեղծվում, և շատ մտերմիկ, և ալտերնատիվ։ Այսօր շատ հետաքրքրի են իմերսիվ թատրոնը, ինտերակտիվ թատրոնը։ Դոկումենտալ, սոցիալական թատրոններն են հետաքրքի դարձել, այսինքն այսօր թատրոնը, կարծես, արհեստականության շղարշը լրիվ թողել է անցյալում և սկսել է  կոնկրետ մարդկանց մասին պատմել, այդ մարդկանց բերել բեմ, դրանով նաև կարելի է պայմանավորվել, օրինակ, հաշմանադամություն ունեցող և չունեցող արտիստների ի հայ գալը բեմում։

Դասական թատրոնը, բնականաբար, իր տեղն ունի։ Թատրոնն առհասարակ շատ բազմակողմանի մեծ երևույթ է՝ ինչքան շատ տեսակներ, ձեռագրեր, գույներ լինեն, այնքան ավելի լավ։

Panorama.am-Այսօր հե՞շտ է գեղարվեստական, գեղագիտական ձևեր գտնելը։

Վահան Բադալյան- Հեշտ չէ, կարծում եմ, վաղուց ամեն ինչ արդեն արվել է, ասվել է, լավագույն ամեն ինչ բոլորս տեսել ենք։ Հենց դրանով է նաև պայմանավորվում յուրաքանչյուր մարդու խորքը նայելու տենդենցին գալը, քանի որ հիմա ամենահետաքրքիրը մարդն է՝ յուրաքանչյուր մարդ իր խնդրով, իր էմոցիաներով, իր մտածողությամբ։ Դրա համար այսօր առանց արհեստական շղարշի մարդուն բեմ բերելու տենդենցներն են ակտուալ։

Այս պահի դրությամբ, մեր իրողություններով պայմանավորված, նաև նկատում եմ, որ շատ դժվար է  հանդիսատեսի և արվեստի գործի մեջ այդ կապը ստեղծել, քանի որ զուգահեռ իրականության մեջ են առօրյա բոլոր խնդիրները, աշխարհաքաղաքական իրավիճակը և այլն, զգում ես, որ շատ է խանգարում մարդուն, բայց ինչքան որ դա խանգարում է, այդքան էլ արվեստը պետք է կարողանա ավելի մեծ ուժով մարդու հոգեկան վիճակն ավելի ներդաշնակ դարձնել ու հետաքրքիր գեղարավեստական, գեղագիտական մեսիջներ տալ, որ մարդը միևնույնն է՝ գեղեցկության նկատմամբ իր հետաքրքրությունը, հմայվածությունը պահպանի։

Թատրոնների միավորման, երեխային թատրոն բերելու, Փոքր թատրոնի առաջիկա պրեմիերայի մասին և օրվա առիթով գործընկերներին ուղղված Վահան Բադալյանի խոսքը՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}