«Արցախում բռնազավթված հայկական հողի հերթական «աննշանակալի» թվացող հատվածը բարբարոսներին նույն այդ չափով մոտեցրել է մեր բոլորի բակերին և տներին»
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Արցախի Հանրապետությունից բառացիորեն երեկ բռնազավթված հերթական տարածքն, իբր, շատ հեռու է, և ոչինչ չի սպառնում իր և իր ընտանիքի անվտանգությանը, ապա նա չարաչար սխալվում է։
Պետք է հիշել, որ թշնամու պիղծ նպատակը միայն Արցախը, Սյունիքը կամ Գեղարքունիքը չէ, այլ գրեթե ամբողջ Հայաստանն անխտիր, հետևաբար Արցախում բռնազավթված հայկական հողի հերթական «աննշանակալի» թվացող հատվածը բարբարոսներին նույն այդ չափով մոտեցրել է մեր բոլորի բակերին և տներին։
Ո՞րն է ելքը։ Շատ համառոտ՝ ամեն ինչ հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության ու թշնամու թուլացման և հետագա ջախջախման, եթե մենք հատկապես ազգային վերնախավերի մակարդակում չգիտակցենք, որ պետք է կերտել, պատկերավոր ասած, պետություն-ամրոց, որտեղ ամեն ինչ անխտիր պիտի միտված լինի անվտանգության ապահովման տրամաբանությանը, ցավալիորեն կտապալենք ոչ միայն հազարամյակաների խորքից եկող հայկական պետականության ծրագիրը, այլ նաև հարցականի տակ կդնենք հայության ֆիզիկական գոյությունն ընդհանրապես»։
Հիշեցնենք՝ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Այնուհետև Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ծանր իրադրությունները հաջորդելու են իրար, քանի դեռ Ադրբեջանին դիմակայելու ռազմավարություն չկա
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախում տեղի ունեցող զարգացումները ոչ միայն անխուսափելի են, այլև անհրաժեշտ
- Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ
- Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև. ԱԳՆ
- ՌԴ ՊՆ. Բաքուն Շուշիի շրջանում խախտել է շփման գիծը
- Ադրբեջանը խախտել է ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում. Շտաբ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում