Արմեն Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց
Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան) այսօր պետք է շարունակվեր Արմեն Գրիգորյանի գործով հիմնական դատալսումները։ Դատարանն անցել է վկաների հարցաքննությանը:
Սակայն նիստը հետաձգվեց, քանի որ վկաները չէին ներկայացել նիստին։ Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 6-ին։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Արմեն Միխայիլի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել:
Անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներից մեկը, «Հայելի» հաղորդաշարի եթերում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի ազգաբնակչությանը: 2022 թվականի մայիսի 8-ին Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում՝ այդ կերպ իր դիտավորյալ գործողություններով, ընդհանրական բնույթ կրող և ազգաբնակչության լայն շրջանակին վերաբերելի հիշյալ ձևակերպումներով հրապարակայնորեն նվաստավնելով նշված դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը, մտացածին գաղափարներով և հայացքներով ատելություն և թշնամանք է սերմանել հայ ազգի շրջանում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին