Տիգրան Աբրահամյան. Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արդեն հեռավոր թվացող 2015 թվականին, երբ մեկնարկեց արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեսադիտարկման համակարգերի տեղակայումն, այն ուներ կոնկրետ հաշվարկ:
Ո՞ր հատվածում տեղադրել, ինչ տեսախցիկ դնել, ի՞նչ պարամետրերով առաջնորդվել և այլն:
Գլխավոր խնդիրն այն էր, որ անկախ աշխարհագրական դիրքից, տեղանքից շփման գծում` նվազագույնը մինչև 10 կմ թշնամու թիկունք չվերահսկվող տարածք չլինի:
Հետագայում դիտարկման հնարավորությունները կտրուկ մեծացվեցին, առհասարակ համակարգը մի քանի փուլով արդիականացում անցավ, ինչը ոչ միայն մեծ արդյունավետություն էր ապահովում թշնամու հնարավոր շարժերն ու առաջխաղացումը կանխելու, այլ ինչպես հարկն է հետախուզում իրականացնելու համար:
Դեռ չեմ խոսում, որ հրետանավորներն այդ համակարգի միջոցով արագ հաշվարկ և խոցում էին իրականացնում:
Ասելիքս այն է, որ Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր, թշնամու ներթափանցումը կկանխվեր:
Ներկայումս ՊԲ-ն ունի այդ համակարգը, սակայն դրա կիրառման արդյունավետությունը բարձրացնելու և վերահսկողական գործառույթը պատշաճ մակարդակի հասցնելու առումով մեծ անելիքներ կա:
Եղած ռեսուրսներն ու միջոցները ճիշտ ուղղությամբ` ըստ առաջնահերթությունների, օգտագործելու պայմաններում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մարդկային և տարածքային կորուստները»։
Հարակից հրապարակումներ`
- «Արցախում բռնազավթված հայկական հողի հերթական «աննշանակալի» թվացող հատվածը բարբարոսներին նույն այդ չափով մոտեցրել է մեր բոլորի բակերին և տներին»
- Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախում տեղի ունեցող զարգացումները ոչ միայն անխուսափելի են, այլև անհրաժեշտ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին