ԿԳՄՍՆ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանից ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին պաշտոնական գրություն չի ստացել
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթող բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը օրեր առաջ գրառում է արել՝ հայտնելով, որ հրաժարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, մեկնում է այլ երկիր՝ այնտեղի դրոշի ներքո հանդես գալու։
Նա գրել է, որ 2022-ին դարձել է և Եվրոպայի, և աշխարհի չեմպիոն, սակայն «մինչ այսօր ինձ ոչ մի բան չէն արել իմ տիտղոսների համար»։
ԿԳՄՍ նախարարությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ մարզիկի կողմից դեռ պաշտոնական ոչինչ չեն ստացել քաղաքացիությունից հրաժարվելու և այլնի հետ կապված։
Նախարարությունից հայտնեցին, որ 2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ պարգևատրվել է որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամ կրկին տարեվերջին պարգևատվել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: ԿԳՄՍՆ-ից նշվեց, որ այդ գումարն ամբողջությամբ տրվել է մարզիկին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան