Արվեստը պետք է ունենա ազատ դրսևորվելու հնարավորություն՝ առանց բյուրոկրատական, արհեստածին խոչընդոտների․ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Այսօր նշվում է Թատրոնի միջազգային օրը։
Շնորհավորում եմ թատերարվեստի բոլոր ներկայացուցիչներին, հայ թատրոնի նվիրյալներին։
Ինչպես հայտնի է, հայկական թատրոնը ծաղկում է ապրել դեռևս Արտավազդ II-ի ժամանակներից, որը նաև թատերագիր էր։
Ըստ պատմական աղբյուրների՝ երբ Արտավազդ II-ը պարթևական արքա Որոդես II-ի հետ Արտաշատի թագավորական ամրոցում տոնում էր հույն զորավար Կրասոսի դեմ տարած հաղթանակը, այնտեղ ընթանում էր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը:
Հենց այս խորհրդանշական օրը ուզում եմ իմ աջակցությունը հայտնել նաև Գոյ Թատրոնի ողջ ստեղծագործական անձնակազմին։ Արվեստը պետք է ունենա ազատ դրսևորվելու հնարավորություն՝ առանց բյուրոկրատական, արհեստածին խոչընդոտների»։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ» թատրոնը պետք է շարունակի գործել, ՊՈԱԿ-ն ընդամենը վերակազմավորվում է. Ժաննա Անդրեասյան
- Անդրանիկ Թևանյան․ Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի
- Արվեստագետներն ահազանգում են` «ԳՈՅ» թատրոնը փակվում է