Գերմանիայում համազգային գործադուլներ են
Գերմանիայում համազգային գործադուլներ են, ամենամեծը վերջին տասնյամյակների ընթացքում։ Դրանք պատճառ են դարձել մեծ նավահանգիստների, օդանավակայանների, հանրային տրանսպորտի աշխատանքի խաթարման։
CNN-ի փոխանցմամբ, փողոց դուրս գալ կոչ են արել տրանսպորտի ոլորտում գործող երկու մեծ արհմիություններ։ Դրանցից Ver.di-ն կոչ է արել 10.5 տոկոսով բարձրացնել իր անդամների աշխատավարձի չափը՝ հոգալու թանկացած էներգիայի ու սննդի հարցը։ Ավելի քան 400 հազար տրանսպորտի աշխատակիցներ են մասնակցում բողոքի ակցիային։
Տեղի ունեցածն իր ազդեցությունն է թողել Մյունխենի, Ֆրանկֆուրտի, Համբուրգի օդանավակայաններից իրականացվող թռիչքների վրա։ Գերմանիայի օդանավակայանների ասոցիացիան հաշվարկել է, որ երկուշաբթի օրը մոտ 380,000 ճանապարհորդներ չեն կարողանա օդ բարձրանալ:
Դադարեցվել են նաև երկուշաբթի օրը նախատեսված միջքաղաքային երկաթուղային հաղորդակցությունները ողջ Գերմանիայում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները