ԵՄ-ն խոստացել է պատասխանել, եթե հաստատվի, որ Բելառուսը ՌԴ միջուկային զենք է տեղակայում իր տարածքում
Եվրամիությունը խոստանում է պատասխանել, եթե Բելառուսի իշխանությունները հաստատեն Ռուսաստանի կողմից իր տարածքում տակտիկական միջուկային զենքի տեղակայումը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«Մենք Բելառուսի կողմից հաստատում չենք տեսել, եթե դա տեղի ունենա, ապա, իհարկե, կլինեն հետևանքներ, դա կնշանակի էսկալացիա և սպառնալիք եվրոպական անվտանգությանը և անպատասխան չի մնա»,-ասել է նա։
Հարցին, թե ինչ նոր պատժամիջոցներ կարող են լինել Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ, Ստանոն պատասխանել է. «Նախ, շատ կարևոր է հրաժարվել այս հայտարարությունը և տեսնել, թե ինչ կասի Ալեքսանդր Լուկաշենկոն»: Արտաքին ծառայության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ պատժամիջոցների կիրառման գործընթացը գաղտնի է։
Ինչպես շաբաթ օրը «Россия-24» հեռուստաալիքի եթերում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի Դաշնությունը հուլիսի 1-ին ավարտում է Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստի կառուցումը։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն արդեն Բելառուսին է հանձնել «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրող լինել։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվել են ուժեղացնել Իրանի միջուկային զենքի ստեղծման ծրագրի դեմ ուղղված միջոցառումները
- Բելառուսը հերքել Է Ուկրաինայի հետ սահմանին փոխհրաձգության մասին լուրերը
- ՀԱՊԿ երկրների փրկարարների զորավարժությունները նվիրված կլինեն միջուկային և ռադիացիոն անվտանգությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին