Թուրքիայում ոստիկանները երեխայի են խոշտանգել՝ ծեծել են ու նետել ճահիճը
Մարտի 21-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Լիջե շրջանում ոստիկանները բռնության են ենթարկել մի երեխայի:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Դիարբեքիրի փաստաբանների միության հաղորդմամբ՝ Լիջեյում Նովրուզի (մահմեդականների նոր տարի) տոնակատարության ընթացքում ոստիկանները բռնության են ենթարկել 14 տարեկան մի պատանու։ Ծեծել են, ապա կապել բերանն ու ձեռքերը և նետել ճահիճը:
Միջադեպին հաջորդել է Դիարբեքիրի նահանգապետարանի հայտարարությունը, ըստ որի՝ պատանին տեղափոխվել է հիվանդանոց, ապա համապատասխան բուժում ստանալուց հետո դուրս գրվել, իսկ սոցմեդիայում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ նա մահացել է:
Ավելի ուշ մեկ այլ հայտարարությամբ երեխայի դուրս գրման փաստը հերքվել է և զուգահեռաբար նշվել, որ «Անձին ազատությունից զրկելու և դիտավորյալ վնասելու» մեղադրանքով 5 ոստիկան է ձերբակալվել։