Իսրայելում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բռնությունների վտանգ կա
Իսրայելում աջակողմյան մի քանի ուժեր հայտարարել են այսօր երեկոյան կոնտր բողոքի ակցիաներ անցկացնելու մտադրության մասին։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
Նրանք նախատեսում են հավաքվել երկուշաբթի երեկոյան Արդարադատության բարձր դատարանի մոտ՝ ի պատասխան Կնեսետի դիմաց դատական բարեփոխումների և կոալիցիայի դեմ բողոքի ակցիայի։
Առցանց հարթակում հրապարակվել է բողոքի ակցիայի մասին հայտարարություն, որտեղ ասված է՝ աջերը գտնվում են «արտակարգ իրավիճակում», նաև զգուշացնում են՝ «մեզնից ընտրությունները չեն գողանա»։
Կնեսետի մոտ առնվազն 70.000 ցուցարար է հավաքվել։ Ոստիկանությունը սկսել է նախապատրաստվել՝ մտավախություն ունենալով, որ ցուցարարները կարող են բախվել, և իրավիճակը կարող է վերածվել բռնությունների։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի նախագահն ընդունել է Ադրբեջանի առաջին դեսպանի հավատարմագրերը
- Իսրայելի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել դատական բարեփոխումների ընդունումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին