Լայմա Վայկուլեն վախեցել է ռուսերեն երգելու արգելքից
Լատվիացի էստրադային երգչուհի Լայմա Վայկուլեն խոստովանել է, որ ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո վախեցել է ռուսերեն ելույթ ունենալու արգելքից։ Այս մասին նա խոսել է Յութուբի «И Грянул Грэм» շոուի եթերում։
«Ինձնից ամեն ինչ խլեցին, հերիք չէր, որ ռուսաց լեզուն խլեին»,- ասել է երգչուհին։
Վայկուլեի խոսքով, իրեն ուշքի է բերել Ուկրաինայից Freedom ballet-ի ադմինիստրատորը։ Շուտով երգչուհին հասկացել է՝ լեզուն ի՞նչ կապ ունի։
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Լայմա Վայկուլեն մի քանի քննադատական հայտարարություններ է արել ռուսական իշխանությունների հասցեին։ kulturomania.rս-ի հաղորդմամբ, այժմ երգչուհին խոստովանում է, որ այդ պահին առաջնորդվել է էմոցիաներով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան