Կիրիլ Շամալովի նախկին կնոջ նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ռուս միլիոնատեր Կիրիլ Շամալովի նախկին կնոջ՝ Ժաննայի նկատմամաբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՆԳՆ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվությունը։
Թե ինչ հոդվածով է հայտարարված հետախուզումը, նշված չէ։
Ինչպես հայտնի է դարձել MK-ին, Մոսկվայի Արբատ շրջանի ոստիկանության բաժանմունքում, «ոստիկանությունը փնտրում է նրանց» ստենդին լրագրող Անդրեյ Կարաուլովի լուսանկարի կողքին հայտնվել է Ժաննա Շամալովայի՝ հետախուզման մեջ գտնվելու մասին հայտարարություն:
ԶԼՄ տեղեկություններով՝ նա, ինչպես լրագրողը, կասկածվում է ՌԴ քրեական օրենսգրքի «Զրպարտություն» հոդվածով, ինչը պատժվող հանցագործություն է։ Քրեական գործը հարուցվել է անցյալ տարվա մարտին, իսկ Շամալովան հետախուզման մեջ է հայտնվել այս տարվա փետրվարին։
Անցյալ տարի որոշ աղբյուրներ հայտնել էին, որ իրավապահ մարմինները հետաքրքրվել են Շամալովայի անձով Քսենյա Սոբչակի հետ նրա հարցազրույցի կապակցությամբ։
Ինքը՝ Շամալովան, հերքում է, որ երբևէ կարող էր որևէ մեկին զրպարտել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան