Սակուրաները մահվան խորհրդանիշ են, ասում են՝ ամեն 10 հազար սպանվածի համար մի հատ ծառ ենք դնելու.Նաիրա Մելիքյան
«Վստահորեն ասեմ, որ Սիսիանում գործել է հնարավոր բոլոր կեղծման մեթոդները, և երկրորդ գործոնն էլ այն է, որ կոտրված, հիասթափված հատվածն ընտրության չի գնացել»,-ասուլիսում հայտնեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
Նա դիմեց ընտրությունների չմասնակցած քաղաքացիներին և բացատրեց, որ չմասնակցելով ընտրությւոններին՝ ջուր են լցնում իշխանության ջրաղացին:
Նա հայտնեց, որ Սիսիանի ընտրությունների ֆոնին լուրջ իրադարձություն է տեղի ունեցլ՝ Լաչինի միջանցքում, երբ Ադրբեջանը դիրքային լուրջ առաջխաղաղում է ունեցել և տարակուսանք հայտնեց, որ Արցախի ժողովուրդը լռում է, երբ կտրվում է Հայաստանի հետ կապի վերջին զարկերակը և սեղասպանության են թարկվում:
Նա միջանցքի ուղղությամբ առաջխաղացումը կապեց ՀՀ-ի ՍԴ դատարակի կոմղից Հռոմի արձանագրության վավերացման հետ և տարակուսեց, որ այդքանից հետո հակական սոցիալական հարթակների տիրությում դժգոհություններ են հնչում, թե ՌԴ-ն ոչ մի բան չի անում ադրբեջանական այդ առաջխաղացման դեմ:
Հայտարարելով, որ իշխանությունները հուսալքություն են սերմանում ժողովրդի մեջ՝ զոհվածի մայրն ասաց. «Սակուրաները մահվան խորհրդանիշ են, իրենք ասում են՝ ամեն սպանվածի կամ 10 հազար սպանվածի համար մի հատ ծառ ենք տնկելու»:
Նաիրա Մելիքյանը տեղեկացրեց, որ ապրիլի 4-ին ժամը 3-ին մենք նորից ցանկանում են բողոքի ակցիա կազմակերպել ԱԺ-ի մոտ, քանի որ խորհրդարանին բանաձև էին հանձնել Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու համար և դրա արձագանքը դեռ չեն ստացել:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանը Թամանյանի պատվին այլ ծառ չգտավ, քան ճապոնական սակուրան
- Այգիներին, ծառերին վերաբերող նոր նախագծերը հանրային հարթակներում քննարկման են դրվելու. Տիգրան Ավինյան
- Ծրագիրը չեղարկվել է, Կասկադում ոչ մի ծառ չի հատվելու․ Քրիստինա Վարդանյան
- Կասկադի տարածքում հաստաբուն ծառերը կտրում են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները