Նեթանյահուն կդադարեցնի անկարգություններ հրահրած դատական բարեփոխումները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կոալիցիոն գործընկերներին ասել է դատաիրավական բարեփոխումների կասեցման մասին, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով CAN հեռուստառադիոընկերությանը։
Լրագրողների տվյալներով՝ նախաձեռնության գլխավոր գաղափարախոս և արդարադատության նախարար Յարիվ Լևինը հասկացել է, որ «այլ ընտրություն չկա»։ Ինչպես ենթադրվում է, նրան մնում է դրանում համոզել Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին՝ նախարարների կաբինետի ամենաաջ անդամներից մեկին:
Նեթանյահուի կառավարության առաջարկած օրենքների փաթեթը զգալիորեն սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները և կառավարությանը տալիս է դատավորների նշանակման վերահսկողություն: Քնեսեթի հատուկ հանձնաժողովը հավանության է արժանացրել այն երկրորդ և երրորդ ընթերցմամբ։
Օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 15-ին, ստացել է «Դերիի օրենք 2.0» ոչ պաշտոնական անվանումն այն բանի համար, որ պոտենցիալ ճանապարհ է հարթում ներքին գործերի նախկին նախարար Արիե Դերիի վերադարձի համար, որը վարչապետի կողմից հեռացվել է Գերագույն դատարանի համապատասխան որոշումից հետո՝ կապված նախորդ դատվածության հետ:
Հիշեցնենք, որ Իսրայելում բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները երկար ժամանակ է չեն հանդարտվում։ Տեղական ԶԼՄ-ների գնահատմամբ՝ անցած կիրակի փողոց է դուրս եկել ավելի քան 600 հազար մարդ։
Ցույցերի նոր ալիք է հրահրել Իսրայելի Պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտի հրաժարականը, որը դարձել է Նեթանյահուի կառավարության առաջին առանցքային նախարարը՝ դեմ հանդես գալով նոր օրենքների ընդունմանը: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորայինների տարբեր խմբեր բաց նամակներ էին գրել կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել բարեփոխումները և հրաժարվել պահեստազորում ծառայությունից:
Հարակից հրապարակումներ`
- Նեթանյահուի փաստաբանը սպառնացել է հրաժարվել դատարանում նրան պաշտպանելուց
- Իսրայելի նախագահն ընդունել է Ադրբեջանի առաջին դեսպանի հավատարմագրերը
- Իսրայելի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել դատական բարեփոխումների ընդունումը
- Թել Ավիվում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել Նեթանյահուի դեմ ցույցը ցրելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները