Նեթանյահուի փաստաբանը սպառնացել է հրաժարվել դատարանում նրան պաշտպանելուց
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի փաստաբան Բոազ Բեն Ցուրը հայտարարել է, որ չի շարունակի ներկայացնել իր պաշտպանյալի շահերը դատարանում կոռուպցիայի մասին «4000-ի գործով», եթե վերջինս չկասեցնի դատական բարեփոխումները, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Times of Israel»-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուի՝ կաշառք ստանալու ամենալուրջ մեղադրանքներն առաջադրվել են, այսպես կոչված, «4000 գործով», որը վերաբերում է երկրում խոշորագույն հեռահաղորդակցական «Բեզեկ» խմբի շահերի լոբբինգին՝ ընկերության վերահսկողության տակ գտնվող հանրահայտ Walla լրատվական ինտերնետ-ռեսուրսում Նեթանյահուի նկատմամբ դրական վերաբերմունքի դիմաց:
Փաստաբան Բոազ Բեն Ցուրը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի իրավական պաշտպանության թիմի առանցքային անդամներից մեկը, ինչպես հաղորդվում է, վարչապետին ասել է, որ չի շարունակի ներկայացնել իր շահերը «4000-ի գործով», եթե նա չկասեցնի դատական բարեփոխումը»,- ասված է հրատարակության հաղորդագրության մեջ:
Իսրայելում և նրա սահմաններից դուրս Նեթանյահուի կառավարության կողմից իրականացվող դատական բարեփոխումների դեմ հազարավոր բողոքի ցույցեր են տեղի ունենում արդեն 12-րդ շաբաթն անընդմեջ։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների գնահատականների, անցած կիրակի ավելի քան 600 հազար մարդ դուրս է եկել փողոց:
Ցուցարարները կարծում են, որ առաջարկվող օրինագիծը կսահմանափակի Գերագույն դատարանի ազդեցությունը հիմնական օրենքների ընդունման գործընթացի վրա, թույլ կտա խորհրդարանականներին վիճարկել այս դատարանի որոշումները և կառավարությանը վերահսկել դատավորների նշանակման ընթացակարգը։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի նախագահն ընդունել է Ադրբեջանի առաջին դեսպանի հավատարմագրերը
- Իսրայելի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել դատական բարեփոխումների ընդունումը
- Թել Ավիվում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել Նեթանյահուի դեմ ցույցը ցրելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները