Ռեստորատորների և զբոսաշրջության ոլորտի կոնֆերանս Երևանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների միջազգային կոնֆերանս։ Ապրիլի 5-6-ը նախատեսվող միջոցառումը տեղի կունենա Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցում։
Կազմակերպիչների փոխանցմամբ, կոնֆերանսը նախատեսված է հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների, գինեգործների և ֆերմերների, ապրանքների և ծառայութւյունների մատակարարների, իվենթ և տուրիստական ընկերությունների համար։
Իվենթի ժամանակ հանդես կգան միջազգային ասպարեզում հյուրանոցային, ռեստորանային և զբոսաշրջային ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներ։ Այն խոստանում է մասնակիցների համար դառնալ անփոխարինելի միջավայր ոլորտային գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև կարևոր բիզնես ծանոթություններ հաստատելու տեսանկյունից։
Կոնֆերանսի 1-ին և 2-րդ օրը մասնակիցների համար նախատեսված են հատուկ՝ ոլորտային և խորացված դասընթացներ այն մասին, թե որոնք են սպասարկման և զբոսաշրջության ոլորտներում ամենաակտուալ և կարևոր նորարարություններն աշխարհում և Հայաստանում։ Միջոցառման մասնակիցները կսովորեն՝ ինչպես բարձրացնել բիզնեսի կառավարման արդյունավետությունը, սկսել նոր՝ հաջողված պռոյեկտներ և ինչպես ներդնել հաճախորդակենտրոն մեխանիզմներ, որոնք կարևորագույն նշանակություն ունենք սպասարկման ոլորտի բիզնեսների առաջխաղացման համար։
Ծրագիրն ունենալու է «Քննարկումների օր», երբ մասնակիցները ոլորտի առաջատար մասնագետների հետ կքննարկեն սպասարկման ոլորտի բիզնես ճյուղերի զարգացման հեռանկարներն ու ակտուալ խնդիրները, և «Ուսումնական օր», որի ժամանակ մասնակիցները կանցնեն ինտենսիվ պրակտիկայի դասընթաց՝ բիզնես գործիքակազմերի և արդյունավետ գործողությունների մասով, կստանան կարևոր խորհրդատվություն և աջակցություն՝ բիզնեսի կառավարման և խնդիրների հաղթահարման հարցում։
Կոնֆերանսի հիմնական բանախոսների թվում են լինելու ամբողջ աշխարհում հայտնի «Դժոխային խոհանոց» հեռուստանախագծի ռուսական և ուկրաինական տարբերակների շեֆ-խոհարար և հաղորդավար, ռեստորատո Արամ Մնացականովը, «THE ALEXANDER HOTEL»-ի գլխավոր տնօրեն Լազարո Րյումինը, «Open mind business» բյուրոյի հիմնադիր, պրոֆեսոր Մառալա Չարիևան, «Ռենեսանս Կապիտալ» ընկերության անձնակազմի գծով տնօրեն Լամարա Պետրոսյանը և ոլորտի մի շարք այլ պրոֆեսիոնալներ։
Կոնֆերանսի ֆործընկերներն են «Կիլիկիա» հայկական բիզնես խումբը, «Կարբոն Երևանը», «Ալեքսանդր Երևան» հյուրանոցը և «Մեդիա գրուպ» գովազդային գործակալությունը։
Կոնֆերանսի մասին հավելյալ տեղեկություններ և մասնակցության պայմանների վերաբերյալ մանրամասները հասանելի են այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին