Մեկ տարում Վրաստանում 29 անչափահաս են բռնաբարել
Վրաստանում անցած տարի բռնաբարության զոհ է դարձել 29 անչափահաս։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Ընդհանուր առմամբ, սեռական անձեռնմխելիության խախտման դեպքերով տուժող է համարվում 240 դեռահաս։ Խոսքը վերաբերում է սեռական բռնության տարբեր ձևերին, այդ թվում՝ այլասերված արարքներին, ինչպես նաև վաղ ամուսնություններին։
Սեռական բռնության հայտնաբերված դեպքերի թիվն անղած տարվա ընթացքում այդ երկրում աճել է 9.06%-ով։ 2022 թվականին հանրապետությունում արձանագրվել է տարբեր տարիքի և սեռի մարդկանց նկատմամբ սեռական բռնության 578 փաստ։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բացահայտվել է դրանց 69,6 տոկոսը։
Բռնաբարությունների թիվը 2021թ.-ի համեմատ աճել է 3,5%-ով՝ գրանցվել է նման 176 դեպք, բացահայտման ցուցանիշը կազմում է 70%։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան