Իսկ ումից է էներգիա խլում Հայաստանը
Հարավային Կովկասում ու հատկապես Հայաստանի ու Արցախի շուրջ զարգացող իրադարձությունների համատեքստում այս պահին...՝ panorama.am-ը զրուցում է «Հենակետի» վերլուծաբան, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ։
panorama.am.- Ադրբեջանական ԶՈՒ-ի՝ կրկին Արցախի Հանրապետության տարածք խորանալու, իր համար շատ շահավետ ռազմավարական դիրք գրավելու, Հայաստանի պետական սահմաններից դուրս չգալու, Արցախի միջանցքը՝ չնայած Հաագայի որոշման, չբացելու..., ինքնին արդեն շատ վտանգավոր իրավիճակի հետ, ինչ եք կարծում՝ ապրիլի մեկից ՌԴ նոր զորահավաքի, հետևաբար՝ Ուկրաինայի հետ ռազմական գործողությունների ակտիվացման նոր փուլի հետ, հնարավո՞ր է, որ Ադրբեջանը ևս անցնի ակտիվ հարձակվողական գործողությունների։
Թե՞ «քայլ-քայլ» առանց պատասխանատվության առաջ գալը ավելի ձեռնտու է Ադրբեջանին։
Տիգրան Աբրահամյան.- Հարավային Կովկասում ու հատկապես Հայաստանի ու Արցախի շուրջ զարգացող իրադարձությունների համատեքստում այս պահին էլ լարվածությունը բավականին բարձր է և էսկալացիայի հավանականությունը գնալով մեծանում է։ Ուկրաինական ճգնաժամն անշուշտ մեծ ազդեցություն ու հետք է թողնում նաև մեր տարածաշրջանի վրա, հատկապես այն համատեքստում, որ ռեգիոնի գլխավոր խաղացողն իր հիմնական ուշադրությունը Ուկրաինայի վրա է կենտրոնացրել, դեռ չեմ խոսում ՌԴ-Արևմուտք դիմակայության մասին, որը երկկողմ մեծ էներգիա է խլում:
Ադրբեջանում համարում են, որ սա բարենպաստ իրավիճակ է նախկինում ստանձնած պարտավորությունների չկատարելու և ուժի դիրքերից հանդես գալու համար, իսկ Թուրքիան օգտվելով առիթից փորձում է մեծացնել իր դերը տարածաշրջանում: Երկու դեպքում էլ տրորվում է հայկական շահը, որովհետև Թուրքիաի ու Ադրբեջանի նպատակների իրացման հիմքում ՀՀ-ին շարքից հանելն ու ՀՀ շահերի հաշվին ամրապնդվելն է:
(շարունակելի)
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Տիգրան Աբրահամյան. Արցախում յուրաքանչյուր միջադեպ նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար
- ՊԲ -ի կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է. Արցախի ՊՆ
- Արցախի ՆԳՆ. Յոթ օրվա ընթացքում սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- «Հրապարակ». Ինչու առաջինը Սև լիճը դարձավ ադրբեջանական զինուժի հարձակման թիրախը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան