Տիգրան Աբրահամյան. Արցախում յուրաքանչյուր միջադեպ նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանն այսօր ևս փորձել է դիրքային բարելավումների գնալ շփման գծի Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հատվածում, ինչն ըստ ՊԲ-ի կանխվել է:
Արդեն 2 օր է ադրբեջանցիներն ակտիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտից Շուշիի ու նրա հարակից տեղանքում և այնտեղից դեպի Լիսագոր հատված:
Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը դիրքային ենթակառուցվածքներ է ստեղծում այնպիսի հատվածներում, որ 5 կմ-ոց միջանցքային տրամաբանության մեջ է:
Սա զուտ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի խախտման արձանագրում չէ, խնդիրը շատ ավելի մեծ է, երբ դիտարկում ես ադրբեջանական լկտիության ու անպատժելիության համատեքստում:
Բոլորս արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, սակայն խնդիրն այն է, որ յուրաքանչյուր միջադեպ, ահաբեկչություն, հարձակում նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար»։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ -ի կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է. Արցախի ՊՆ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախում տեղի ունեցող զարգացումները ոչ միայն անխուսափելի են, այլև անհրաժեշտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան