Ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ բոլորիս. Տիգրան Ավինյանը՝ Կորեայի ձորում շինաղբ թափելու մասին
«Առաջին ամսում այդ աշխատանքներին տրվեց լայն թափ, այդ ընթացքում լավագույնս աշխատել է հասարակական կարգի պահպանության ծառայությունը , բավականին թերի է եղել ԳԱՍԿ-ի մասնակցությունն ու աշխատանքն այս ոլորտում»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ անդրադառնալով Կորեայի ձորում շինաղբի անօրինական տեղադրման խնդրին:
Արեյանը տեղեկացրեց, որ մի քանի ամիս առաջ Ավինյանի հանձնարարկանից հետո այդ խնդրով ոստիկանությունը և պարեկային ծառայությունն արագ արձագանքել են, քաղաքապետարանում խորհրդակցություն է տեղի ունեցել, վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկվել են աշխատանքների կազմակերպման սխեման:
Հիշեցնելով, որ շինարարական թույլտվություններում նշված է, թե որտեղ պետք է կառուցապատողը տեղափոխի շինաղբը՝ փոխքաղաքապետն ասաց. «Սակայն այս օղակի թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները ձեռք չբերեցին այնպիսի զգաստություն, ինչպե եղավ հասարակական կարգի ծառայության շատ ակտիվ գործունեության ընթացքում»:
Նա տեղեկացրեց, որ վարչական շրջանների ղեկավարներ հետ պայմանավորվել էին, որ պարբերաբար պետք է իրականացնեն հերթապահություններ և ռեյդեր, բայց նախորդ շաբաթ այցելելով այդ վայրեր, պարզել է, որ վերջիննրես բավականին թուլացրել են աշխատանքները և շինարարական ընկերությունները սկսել են առիթից օգտվել:
Արեյանը նշեց, որ Սիլիկյան թաղամասում շինաղբի աղբավայրը պատրաստ է, երթուղին նախանշված և հիշեցրեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով իրավունք կա շինաղբն անթուլատրելի տեղ տեղադրելու համար կիրառել պատիժ:
«Անթաքույց պետք է ասել, որ շատ տխուր է, որ խախտողների մի մասը լայն ծավալի կառուցապատողներ են, որոնք չեն պահպանում շինթույլտվության պահանջները»,-ասաց Կամո Արեյանը:
Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե ԳԱՍԿ-ի(Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն) և վարչական շրջանների ղեկավարների հետ խնդրի լուծման պատասխանատվությունը դնում է Արեյանի վրա:
«Պարզե՛ք, թե այս ընթացքում որ օղակն է թերացել, ես անձամբ դրանով կզբաղվեմ»,-հայտարարեց Ավինյանը և Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Վազգեն Հարությունյանին հարցրեց, թե ինչումն է խնդիրը:
Վերջինս հայտարարեց, թե ստորաբաժանման ուժերի սահմաններում փորձել ենք հետևողական լինել այդ տարածքների նկատմամբ, և խնդրեց, որ գործակարգավարականից հետո Տիգրան Ավինյանը թույլ տա առանձին զեկուցել խնդրի մասին:
«Սա ամենամեծ խնդիրներից է և խնդրահարույցն այն է, որ մենք գիտենք խնդիրների մասին, գիտենք, որ խախտում է և ստացվում է, որ չենք կարողանում դեմն առնել: Այն ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ բոլորիս, կարծում եմ, որ այս հարցը երկու շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում պետք է ամբողջապես լուծվի վստահ եմ, որ մենք դրա ռեսուրսն ունենք»,-հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ի վերջո, «Կորեայի ձորի» կամուրջը վերանորոգե՞լ է քաղաքապետարանը, թե՞ ոչ
- Աղբանոցի վերածված Կորեայի ձորը փորձում են մաքրել
- Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան