Այգիներին, ծառերին վերաբերող նոր նախագծերը հանրային հարթակներում քննարկման են դրվելու. Տիգրան Ավինյան
«Երևանի փոխքաղաքապետերի հետ աշխատանքի որոշակի բաժանում ենք արել, ըստ այդմ՝ գործակարգավարական նիստերը հիմնականում կվարեմ ես»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի մեկնարկին հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա հավաստիացրեց, որ 2022 թվականից «Մալբրի» կառավարման էլէկտրոնային համակարգի ներդրմամբ աշխատանքներն էականորեն բարելավվել են և հաջորդ փուլում ներդրվելու է ծրագրերի ներդրման ճկուն համակարգ, որը թույլ կտա ենթաբաժիններով և ժամկետներով հետևել ծրագրերի կատարմանը, որի պատասխանատուն լինելու է փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը:
Ավինյանի հորդորով Մաչյանը պարզաբանեց, որ խոսքը գնում է ծրագրերի համակարգման էլեկտրոնային թվային համակարգի ներդրման մասին, որը հնարարվորություն կտա հստակ սահմանել աշխատանքների ցանկը, ժամանակացույցը, պատասխանատուներին և , ինչը թույլ կտա ամբողջությամբ հետևել ծրագրերի իրականացման ընթացքին:
«Եվս մի նորամուծություն՝ նոր նախագծերը հանրային հարթակներում քննարկման են դրվելու, դրանք հիմնականում այն նախագծերն են, որոնք վերաբերում են այգիներին, ծառերին»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ժամանակին այդ նպատակով եղել է «Ակտիվ քաղաքացի» նախագիծը, որը երկար ժամանակ է չի գործում և հաջորդ գործակարգավարական խորհրդակցության ընթացքում կներկայացնի նախագիծ այն վերագործարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Այն, ինչ կատարվեց փողոցի այս հատվածում, անուն չունի»
- Ծրագիրը չեղարկվել է, Կասկադում ոչ մի ծառ չի հատվելու․ Քրիստինա Վարդանյան
- Կասկադի տարածքում հաստաբուն ծառերը կտրում են
- Տիգրան Ավինյանն իր աշխատանքային ժամերի քանի՞ տոկոսն է ծառայեցնում ԱՆԻՖ-ի կառավարման համար. «Փաստինֆո»-ին պատասխանելու փոխարեն դատի են տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան