1 մլրդ 21 միլիոն դրամ, Վահագնի թաղամասում գտնվող 2 անշարժ գույք
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:
Գլխավոր դատախազութան հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանց» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Վ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
Վահագնի թաղամասում գտնվող 2 անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 316 մլն դրամ:
Շուրջ 1 մլրդ 21 մլն դրամ՝ որպես փոխառություն տրամադրված գումարի, օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի և ապօրինի եկամուտների մնացորդի հանրագումար:
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը
- Պահանջ է ներկայացվել դատարանին Հովիկ Աբովյանից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույք
- Դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումն է ընդունվել վարույթ
- ՍԴ-ն դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հարցով
- Դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված երրորդ հայցադիմումն է ընդունվել վարույթ
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն իրականացնող դատախազների մրցույթ է հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան