
Բռնցքամարտիկ Անաստասիա Դեմուրչյանը դարձել է աշխարհի չեմպիոն
Ռուսաստանաբնակ բռնցքամարտիկ Անաստասիա Դեմուրչյանը Նյու Դելիում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ 70 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթել է ավստրալուհի Ֆրենսիս Սքոթ Քայեին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դեմուրչյանին` ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։
«Նյու Դելիում կայացած աշխարհի առաջնությունում դուք դրսևորել եք առաջնորդության ցայտուն որակներ, վարպետություն և կամք:
Հաղթեցիք ուժեղ և փորձառու մրցակիցներին և հաստատեցիք բռնցքամարտի հայրենական դպրոցի ամուր, վստահ դիրքերը»,–ասված շնորհավորական ուղերձում։
Անաստասիայի հայրը հայ է, մայրը՝ ռուս:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան