Պետրակով. Գոհ եմ ֆուտբոլիստների մոտեցումից, բոլորը հասկացող տղաներ են
Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայաել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Կիպրոսի հավաքաանը բավականին լավ, եվրոպական միջին կարգի թիմ է: Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղում վատ տեսք չունեին»,- ասել է Պետրակովի
Խոսելով մարտի 25-ին կայացած Հայաստան-Թուրքիա հանդիպման մասին, որն ավարտվեց Հայաստանի պարտությամբ՝ 1-2, նա նշել է. «Մրցակցի գրեթե բոլոր ֆուտբոլիստներն իրենց դիրքերում մի փոքր գերազանցում էին մեր ֆուտբոլիստներին, բայց մեր տղաները նվիրվածության հաշվին կարողացան մի փոքր չեզոքացնել կարգերի տարբերությունները: Թուրքիայի դեմ խաղում վիճելի դրվագ կար, երբ Տարոն Ոսկանյանին գցեցին տուգանային հրապարակում, այդ դրվագում 11 մետրանոց պետք է նշանակվեր, բայց մրցավարը նույնիսկ չդիմեց VAR-ի օգնությանը»։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում թիմի խաղային կարգապահությունը, մարզիչն ասել է. «Ընդհանուր առմամբ գոհ եմ թե՛ խաղային կարգապահությունից, թե ՛ ֆուտբոլիստների մոտեցումից, բոլորի հետ էլ խոսել եմ արդեն: Հանդերձարանում էլ, երբ որ խոսում եմ, շատ կարևոր է տեսնել, որ արձագանքը նորմալ է:
Ես դեռ նոր եմ ծանոթանում բոլորի հետ, փորձում եմ հասկանալ նրանց մոտեցումները: Բայց կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ գոհ եմ ֆուտբոլիստների մոտեցումից: Նրանք բոլորը հասկացող տղաներ են»:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։
Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը կսպասարկի մոլդովական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դումիտրու Մոնտեանը (Մոլդովա)։ Մրցավարի օգնականներն են Վադիմ Վիկոլը (Մոլդովա) և Անատոլի Բասիուլը (Մոլդովա), 4-րդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան)։