Թուրքայի երեք կուսակցություն պահանջում են հեռացնել Էրդողանի թեկնածությունը նախագահական ընտրություններից
Թուրքիայի երեք ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ դիմում են ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողով՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուների ցուցակից հանելու խնդրանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի հայտնել է Habertürk հեռուստաալիքը։
«Լավ» , «Ժողովրդավարություն և բեկում» և «Հայրենիք» կուսակցությունները պնդում են, որ Էրդողանը չի կարող կրկին առաջադրվել որպես նախագահ: Սա, ըստ նրանց, հակասում է սահմանադրությանը։
Թուրքիայի ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ Էրդողանի հերթական առաջադրումը որպես նախագահի թեկնածու հակասում է սահմանադրությանը, քանի որ նրա ներկայիս ժամկետը անընդմեջ երկրորդն է։ Սակայն թուրքական իշխանությունները դա բացատրում են նրանով, որ 2017 թվականին կայացած սահմանադրական հանրաքվեից հետո Էրդողանի նախագահական ժամկետները զրոյացվել են։ Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ ընդդիմությունը վախենում է առաջիկա ընտրություններում պարտվելուց, ուստի նա սկսել է այս թեման բարձրացնել միայն հիմա։
Թուրքիայի արդարադատության նախարարության ղեկավար Բեքիր Բոզդաղը նույնպես հայտարարել է, որ Էրդողանն առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար իրավական խոչընդոտներ չունի։ Նա դա պատճառաբանում է նրանով, որ 2018 թվականին Թուրքիայի նախագահական կառավարման ձևին անցնելուց հետո Էրդողանի ներկայիս ժամկետն առաջինն է։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների կազմած «Վեցյակի սեղանի» թեկնածուն Էրդողանից առաջ է անցնում․ Հարցում
- Թուրքիայից հայտարարում են եվրասիական ինտեգրացիոն նախագծերին միանալու պատրաստակամության մասին
- Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին