Թուրքիան անօդաչու թռչող սարք կներկայացնի, որը կարող է վայրէջք կատարել նավերի վրա
Թուրքիան ապրիլի վերջին կներկայացնի աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքը, որը կարող է բարձրանալ և վայրէջք կատարել կարճ թռիչքուղի ունեցող նավերի վրա: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Anadolu-ն։
«Թուրքական Baykar ընկերությունն առաջին անգամ կներկայացնի վերջին Bayraktar TB3 հարվածային անօդաչու թռչող սարքը TEKNOFEST-2023 ավիացիոն և տիեզերական տեխնոլոգիաների փառատոնին, որը կանցկացվի ապրիլի 27-ից մայիսի 1-ը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում: TB3 SİHA հարվածային անօդաչու սարքը սկսել է փորձնական թռիչքներ իրականացնել այս տարի»,-հայտնում է գործակալությունը։
Նշվում է, որ Baykar-ի տեխնիկական տնօրեն Մակինա Սելչուկ Բայրաքթարը և գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը ավելի վաղ ընկերության նախագծերի մասին տեղեկացրել էին նախագահ Էրդողանին ։
Ծալովի թևով Bayraktar TB3-ը կլինի աշխարհում առաջին հրթիռակիր անօդաչու թռչող սարքը, որը կարող է բարձրանալ և վայրէջք կատարել կարճ թռիչքուղով ծովային նավերի վրա, այդ թվում՝ Թուրքիայի ռազմածովային նավատորմի ավիակիր TCG Anadolu-ն: Bayraktar TB3-ը կարող է կառավարվել շատ մեծ հեռավորություններից: Ինչպես հետախուզական և հսկողության, այնպես էլ հարվածային նպատակներով»,- նշվում է հրապարակման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ ԶՈւ-ից հայտարարել են ռուսական Սու-27-ի հետ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի բախման մասին
- Իրանի սահմանները վերահսկելու են ԱԹՍ-ներով
- Լեհաստանը հոկտեմբերին կստանա Թուրքիայից գնված առաջին «Բայրաքթար»-ները
- Ուկրաինային Լիտվայից ուղարկած «Բայրաքթար»-ը Թուրքիան անվճար էր հատկացրել
- Բայրաքթարը հրապարակել է Bayraktar Kizilelma-ի լուսանկարը