Եվրամիության երկրներից ապաստան հայցած քաղաքացիների թիվն աճել է 64%-ով, Թուրքիան 4-րդ տեղում է
Եվրոպայից ապաստան հայցողների թիվը գնալով աճում է։ 2022 Թուրքիայի 49.720 քաղաքացի առաջին անգամ ապաստան է հայցել Եվրոպայից։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ ցուցանիշով Թուրքիան հայտնվել է 4-րդ տեղում, իսկ 2021թ.-ին 5-րդ տեղում էր։
Թուրքիային նախորդում է հետևյալ եռյակը։ Առաջին անգամ ապաստան հայցողների մեջ 1-ին և 2-րդ տեղում Սիրիայի (131.970) և Աֆղանստանի (113.495) քաղաքացիներն են, 3-րդ տեղում՝ Վենեսուելայի (50.050)։ Թուրքիայի և Վենեսուելայի միջև տարբերությունը կազմում է 330 և ակնկալվում է, որ 2023թ. Թուրքիան կզբաղեցնի 3-րդ տեղը։
Թուրքիային հաջորդում են Կոլումբիան (42.420), Պակիստանը (32.645) և Բանգլադեշը (31.955)։
Թուրքիայի քաղաքացիների 48%-ը նախընտրում է Գերմանիան։ 49.720 դիմումներից 23.940-ը եղել է Գերմանիայի, իսկ ավելի քան 10.000-ը՝ Ֆրանսիայի համար։
Ըստ Euronews-ի՝ 2022-ին Եվրամիության երկրներից ապաստան հայցած քաղաքացիների թիվը 2021-ի համեմատ աճել է 64%-ով։ Իսկ նույն ժամանակահատվածում Թուրքայի քաղաքացիների դիմումների թիվն աճել է 145%-ով։