«Ժողովուրդ». Ինչ էր անում ռուսաստանաբնակ հայ օլիգարխը խորհրդարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ առավոտյան խորհրդարան է եկել ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Ռուբեն Գրիգորյանը՝ Ռուբեն Ցոլակիչը, որը նաև Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիրն է:
Թե որն էր նրա՝ ԱԺ գալու պատճառը, «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել. վերջինս ԱԺ-ում հանդիպել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ:
Մեր տեղեկություններով՝ Հակոբյանի և Գրիգորյանի հանդիպումը բավականին երկար է տևել: Հանդիպումից անմիջապես հետո Ռուբեն Գրիգորյանը հեռացել է խորհրդարանից, այլ հանդիպումների չի մասնակցել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում