«Հրապարակ». Ավինյանը չի էլ թաքցնում՝ ինչու «տուն ճանապարհեց» Հրաչյա Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետարանում երեկ առաջին գործակարգավարական խորհրդակցությունն էր, որը վարում էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, թեպետ քաղաքապետի ԺՊ է նշանակվել առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Ավինյանը հայտարարեց, որ փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանի, Լևոն Հովհաննիսյանի, Ստեփան Մաչյանի հետ աշխատանքի բաժանում են արել և որոշել, որ խորհրդակցությունները հիմնականում կվարի ինքը։
Մեր տեղեկություններով՝ Ավինյանի այս հայտարարությունն անակնկալի է բերել յուրայիններից շատերին, նրանք չեն սպասել, որ նա բացահայտ կցուցադրի, թե ինչու «տուն ճանապարհեց» Սարգսյանին՝ որ վաղաժամ բազմի նրա գահին, և երևանցիները քաղաքում կատարվող ցանկացած բան վերագրեն հենց իրեն։ Նախկինում նա անգամ չէր մասնակցում այդ խորհրդակցություններին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները