Երկրաշարժ Ճապոնիայում. սեյսմիկ տեսանկյունից այն գնահատվում է որպես «ավերիչ»
6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Հոկայդո կղզու (Ճապոնիա) հարավային ափին՝ Հակոդատե քաղաքից 197 կմ հարավ-արևելք։ «Ինտերաքս»-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ գիտությունների ակադեմիայի Սիբիրյան բաժանմունքի երկրաֆիզիկական ծառայությունը:
Երկրաշարժը գրանցվել է այսօր՝ մարտի 28-ին, Երևանի ժամանակով 13:18-ին։
Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության այն սեյսմիկ տեսանկյունից գնահատվում է որպես «ավերիչ»:
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6,2 մագնիտուդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները