Քաղաքական 16:31 28/03/2023

Ադրբեջանը հստակ գիտի՝ ՀՀ իշխանությունից ի պաշտպանություն Արցախի և որպես այդպիսին իրեն խոչընդոտ չի ունենալու. Հակոբյան

Վերջին շաբաթների ընթացքում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը պարբերաբար հաղորդում է, որ ադրբեջանական մարտական դիրքերից կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես գրեթե ամեն օր հայտնում է Արցախի որևէ շրջանում հրադադարի խախտման դեպքերի մասին։ Իսկ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:

Թշնամու առաջխաղացման, ակտիվացման պատճառների, նման իրավիճակում Արցախի Հանրապետության կառավարության կողմից վարվող քաղաքականության ու արցախցիների տրամադրությունների մասին Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ 

Panorama.am - Ինչի՞ մասին է վկայում Ադրբեջանի ակտիվացումը։

Մետաքսե Հակոբյան - Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը եղավ, այդ ժամանակ Ալիևը չէր դադարում հայտարարել, որ Արցախի հարցը պատերազմով ավարտված է։ Բնականաբար, միջազգային հանրությունը, անկախ նրանից, թե իրենք որ կողմին են ավելի հակված՝ Ադրբեջանի, թե Հայաստանի կամ  Արցախի շահերն են պաշտպանում, միևնույնն է՝ չէին կարող միանշանակ ընդունել և հայտարարել, որ այո՝ պատերազմով ամեն ինչ ավարտված է. չի կարող այդպես լինի, այդ պարագայում քաոս կառաջանա աշխարհում։

Բնականաբար, պատերազմով չէր կարող հարցը փակվել ու ավարտվել։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի հետագա զարգացումները չլինեն, հատկապես Հայաստանում ունենալով իրենց օրակարգը սպասարկող իշխանություններ։ Այդ առումով իր ձեռքերն ավելի ազատ են, ջանք ու եռանդ չի խնայում վերջացնելու իր սկսածը։

Ըստ էության, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի համար չի ավարտվել պատերազմը, շարունակում է պատերազմել փոքրիկ, մի կտոր մնացած Արցախի դեմ՝ հստակ իմանալով, որ Հայաստանի իշխանություններից ի պաշտպանություն Արցախի և որպես այդպիսին իրեն խոչընդոտ չի ունենալու։

Ադրբեջանի վերջնական նպատակն է՝ Արցախը հայաթափելն ու մնացած մասին տիրանալը։ Դրանով պայմանավորված՝ Ադրբեջանը չի դադարելու իր առավելապաշտական նկրտումները։ Ի վերջո հասկանալի է՝ անկախ նրանից, Հայաստանի իշխանություններն ինչքան էլ փորձեն մանիպուլացնել ժողովրդին, հանրությանը, միևնույնն է՝ սթափ մասի համար հասկանալի է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակը  չի սահմանափակվում Արցախով, նպատակներն ավելի հեռու են գնում։

Ի տարբերություն Հայաստանում մեր շատ հայրենակիցների, Ադրբեջանում շատ լավ պատկերացնում են, որ չի կարող լինել Հայաստան առանց Արցախ։ Բնականաբար, Թուրքիայի պլանների մեջ էլ է՝ վերացնելով Արցախը, շարունակել տիրանալ հայկական մնացած հատվածներին, նաև Հայաստանի սուվերեն տարածքը բզկտել, մասնատել, վերցնել այն, ինչ պետք է։ Սրանով պայմանավորված՝ Ադրբեջանը, բնականաբար, շարունակելու է իր ցինիկ քաղաքականությունը։

Միջազգային հանրությունը գոնե Լաչինի միջանցքի փակվելուց հետո ավելի հասցեական իր պահանջներն ուղղում է Ադրբեջանին, սակայն որևէ առարկայական քայլեր չի տեսնում Հայաստանի իշխանությունների կողմից, ովքեր որ շահագրգիռ կողմ պետք է հանդիսանան ու օգտագործեն դա։ Այդ առումով ևս Ադրբեջանի ձեռքերը ազատ են, կարողանում է  հայտարարել, որ միջազգային հանրության պահանջներն իր համար առոչինչ են։

Ստացվում է այնպես, որ  բացարձակ օգնություն ունենալով մեր պետությունը զավթած իշխանությունների կողմից՝ Ադրբեջանն անում է այն, ինչ չէր կարողանում անել վերջին 30 տարիների ընթացքում, այսինքն՝ մինչև 2018 թվականը։

Panorama.am - Բարձունքի գրավումն էլ այդ նույն քաղաքականության շրջանակում է։

Մետաքսե Հակոբյան - Միանշանակ։ Նախ իրենք հիմա մեր միջհամայնքային ճանապարհներն են փորձում պարալիզացնել, ըստ էության վերահսկողություն են իրականացնում մեր միջհամայնքային ճանապարհի վրա, որը կապում է Ստեփանակերտը Լիսագորի, Հին շեն, Նոր շեն, Եղծահող համայնքների հետ։ Ստացվեց՝ այդ 4 գյուղերը և Հայաստանի կողմից են շրջափակված, այլևս Ստեփանակերտի կողմից ևս։ Այդ ճանապարհը դարձել է բացարձակ վտանգավոր, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան տեղաշարժ իրականացնել։

Մենք տոտալ շրջափակման մեջ ենք, բայց Ադրբեջանն իր գործողությունները չի դադարեցնում, ինչպես ասացի՝ իր ձեռքերն ազատ են այդ առումով։ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում, վերջերս բացահայտ են արտահայտում, որ իրենք որևէ առնչություն չունեն Արցախի հետ։ Ամենավտանգավոր թեզը, որ իրենք շրջանառում են՝ Արցախի հարցն այսուհետ Ադրբեջան-Ռուսաստան երկկողմանի հարաբերությունների մեջ պետք է դիտարկվի, այլևս Հայաստանը կապ չունի։ Ձեռքերը լվանալով Արցախից՝ Հայաստանի իշխանությունները միաժամանակ չափազանց մեծ վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունը։

Panorama.am - Շփվելով արցախցիների հետ՝ իրենք ի՞նչ են մտածում այս ամենի և վերջին շրջանում ադրբեջանական կողմից առաջ քաշված ինտեգրացիոն քաղաքականության մասին։

Մետաքսե Հակոբյան - Արցախում չեք գտնի մեկ անձ, ով կմտածի ադրբեջանիցների հետ համատեղ ապրելու մասին։ Մենք նույնիսկ ինտեգրում բառը չենք օգտագործում, քանի որ փափուկ, բարի բառ է։ Մեր թշնամին ագրեսիվ է, մեկ նպատակ ունի՝ սպանել, ոչնչացնել, վերացնել։

Զուգահեռ, երբ Հայաստանի իշխանությունները, երբեմն Ադրբեջանի իշխանությունները խոսում են խաղաղության պայմանագրի մասին, հենց այդ խոսելու ընթացքում իրենք սպանեցին մեր երեք ոստիկանների, ովքեր բնակչության անվտանգություն էին ապահովում։ Բավականին երկար ժամանակ է թիրախավորում են, թույլ չեն տալիս բնակիչներին գյուղատնտեսական աշխատանքներ կատարեն, նույնիսկ իրենց տնամերձերը չեն կարողանում մշակել այս շրջափակման պայմաններում գոնե բանջարեղեն ունենալու համար։

Մենք մեր կաշվի վրա ենք զգում ու հասկանում, որ բացառված տարբերակ է։ Տեսնելով վարվող քաղաքականությունն ու Հայաստանի իշխանությունների իներտ պահվածքը, միևնույնն է՝ մենք չենք մտածում այստեղից երբևէ գնալու մասին, շարունակում ենք ապրել, մեր կենցաղը՝ շատ ծանր, դժվարություններով վարել՝ դրանով իսկ նաև հասկանալով, որ ապրելով պետք է պահենք մեր հայրենիքը։

Panorama.am - Ինչպե՞ս կգնահատեք ռուս խաղաղապահների գործունեությունը Արցախի Հանրապետությունում, նաև նկատի ունենանք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 25-ին հայտարարություն էր տարածել ու հստակ արձանագրել, որ Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունները, հատել են կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում։

Մետաքսե Հակոբյան - Արդեն բավականին երկար ժամանակ Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականություն է վարվում Ռուսաստանի նկատմամբ։ Վստահ եմ, որ Ադրբեջանի այս պահվածքը չէր կարող դուր գալ Ռուսաստանին, քանի որ խոսել ինչ-որ հարթակներում համատեղ, օրինակ, տնտեսական գործունեության մասին, դրան զուգահեռ նսեմացնել Ռուսաստանի դերը։

Բնականաբար, պայմանավորված Ռուսաստանի ներկայիս իրավիճակով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով, Ռուսաստանը չի գնում կտրուկ քայլերի, հակառակ դեպքում, վստահ եմ, որ շատ ավելի կտրուկ կլինեին քայլերը։

Բացի այդ, խաղաղապահներն այստեղ սահմանափակված են իրենց մանտադի չհստակեցմամբ։ Ստացվում է, որ իրենք խաղաղ, առանց կրակելու պետք է կարողանան ինչ-որ հարցեր լուծել, իսկ Ադրբեջանն այնպիսին է, որ խաղաղ լեզուն չի հասկանում, միայն ագրեսիան է հասկանում։

Այն, ինչ մենք ենք տեսնում, իրականացնում են խաղաղապահները մեր զինվորների հետ համատեղ, իրենց վերաբերմունքը, միանշանակ հօգուտ Արցախի ու հայերի են։ Իրոք, սահմանափակումներով հանդերձ անում են ամեն բան, որպեսզի կարողանան հարցը կարգավորել։

Առկա խնդիրները, բնավ, հումանիտար չեն։ Սա քաղաքական խնդիր է, Փաշինյան-Պուտին-Ալիև մակարդակով պետք է այս խնդիրը լուծվի։

Եռակողմ հայտարարությունը, որի շրջանակում այսօր խաղաղապահներն այստեղ գործողություններ են  իրականացնում, չի գործում, ըստ էության, հենց Ադրբեջանի ձեռքով։ Ստացվում է, որ Ադրբեջանը չեղարկել է դա՝ չհարգելով իր պայմանավովածությունները, իր իսկ ստորագրությունը։ Այս իրավիճակում խաղաղապահը չի կարող ինչ-որ հարցեր կարգավորել ու լուծել։

Panorama.am - Արցախի իշխանության կողմից վարվող քաղաքականությունն ինչքանո՞վ է համահունչ երկրում տիրող իրավիճակին։

Մետաքս Հակոբյան - Չկա Արցախի իշխանությունների կողմից վարվող քաղաքականություն, կա ընդամենը քաղաքական հեզություն։ Արցախի իշխանությունները չունեն այն կամային հատկությունները, որպեսզի հակառակվեն Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, կարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել, այնուհետև դառնան այդ որոշումների իրագործողը։ Իրենք ուղղակի անում են այն, ինչ իրենց հրահանգում են  Հայաստանի իշխանությունները, մասնավորապես, Հայաստանի վարչապետը։ Դրանով  իրենք նույն կերպ են ընկալվում Արցախում, ինչպես Հայաստանի իշխանությունները։ Իշխանության նկատմամբ չկա վստահություն, հույս ու հավատ։

Իրոք, Արցախի ժողովուրդն իրականում մենակ է մնացել իր պայքարի մեջ, դեռևս ընդամենն ապրելով է կարողանում իր պայքարը տանել։

Panorama.am - Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}