Մեքսիկայում առնվազն 35 մարդ է զոհվել միգրացիոն կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով
Առնվազն 35 միգրանտ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող Մեքսիկայի Սյուդադ Խուարես քաղաքի ներգաղթյալների կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով: Միջադեպի մասին Excelsior թերթի տարածած լուրին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Առնվազն 35 միգրանտ է զոհվել Սյուդադ Խուարեսի Միգրացիայի ազգային ինստիտուտի (INM) կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով: Մոտ 100-ը թունավորվել է շմոլ գազից, ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Heraldo թերթի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է միգրանտների կալանավայրում, որոնք փորձել են անօրինական կերպով հատել ԱՄՆ սահմանը։ Ինչպես գրում է Excelsior թերթը, կենտրոնը հրդեհել են հենց միգրանտները, ովքեր փորձել են դրա օգնությամբ փախչել։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում ռեկորդային թվով միգրանտներ են ափ իջել իտալական կղզում
- Հունաստան. 280 տարվա ազատազրկում՝ միգրանտների մաքսանենգության համար
- ԱՄՆ-ում սկսել են վրանային քաղաք կառուցել՝ պատրաստվելով ընդունել հազարավոր միգրանտների
- Զինվորականները փշալարերով փակել են գետի ափը միգրանտների մուտքը ԱՄՆ կասեցնելու համար
- Նյու Յորքի քաղաքապետը միգրանտների հոսքի պատճառով քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան