Ձմեռը վերադարձել է. Մինսկը ծածկվել է ձնով
Բելառուսում ձնհալից հետո նորից ձյուն է տեղացել, ինչը հանգեցրել է մի շարք բնակավայրերի տրանսպորտի և էլեկտրամատակարարման աշխատանքի խաթարմանը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Նշվում է, որ Մինսկի ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է «Եղանակ» պլանը՝ կապված եղանակային պայմանների բարդացման հետ։
«Belta.by»-ին Հիդրոմետոլոգիայի, ռադիոակտիվ աղտոտման վերահսկման և շրջակա միջավայրի մոնիտորինգի հանրապետական կենտրոնից հայտնել են, որ կանխատեսումների համաձայն՝ այսօր, հանրապետության շատ շրջաններում կդիտվեն առատ տեղումներ՝ ձյուն, ձնախառն անձրև և անձրև, սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն:
Մինսկում ջեմաստիճանը զրոյից ցածր է։
Ըստ Sputnik գործակալության բելառուսական ծառայության՝ հանրապետությունում եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել։
Աղբյուրի համաձայն՝ մարտի 29-ին հանրապետության շատ շրջաններում կրկին սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրև, գիշերը հյուսիսում՝ առատ ձյուն, տեղ-տեղ՝ բուք, մերկասառույց։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները