Ռուսաստանից Ղազախստան դրամական փոխանցումների ծավալը նախորդ տարվա ընթացքում աճել է յոթ անգամ
Ռուսաստանից Ղազախստան դրամական փոխանցումների ծավալը 2022 թվականին կազմել է 360 մլրդ տենգե (60,2 մլրդ ռուբլի)։ Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է յոթ անգամ։ Այս մասին գրում է «Լենտա ռու»-ն՝ հղում անելով Հանրապետության Ազգային բանկի հաղորդագրությանը։
«Ղազախստանում դրամական փոխանցումների միջազգային համակարգերով անցած միջոցների ընդհանուր ծավալը 2022 թվականին կազմել է 1,8 տրիլիոն տենգե՝ 2021 թվականի համեմատ աճելով 32,7 %-ով։ Միևնույն ժամանակ, բոլոր գործարքների 94,7%-ը բաժին է ընկել Ղազախստանի և այլ երկրների միջև միջսահմանային փոխանցումներին»,-ասվում է կարգավորողի հաղորդագրությունում։
Ազգային բանկի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգերով այլ երկրներից կատարված փոխանցումների ընդհանուր ծավալն աճել է 2,4 անգամ։ Ամենից շատ այս ցուցանիշի վրա ազդել են Ռուսաստանից կատարվող տրանսֆերտները, որոնք աճել են 6,8 անգամ։ Զգալիորեն աճել է նաև Ղրղզստանից (աճը 2,8 անգամ) և ԱՄՆ-ից (33%) անդրսահմանային գործարքների ծավալը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ից դրամական փոխանցումները համարժեք են ՀՀ տարեկան ՀՆԱ-ի 20 %-ին. Թադևոս Ավետիսյան
- Դեպի Վրաստան դրամական փոխանցումներով Հայաստանը տասնյակում է
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է Ռուսաստան SWIFT դրամական փոխանցումների ուղարկման ակցիա
- Ակբա բանկ. ՌԴ-ից դրամական փոխանցումներ ստացեք հեռախոսահամարի միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան