Տնտեսություն 10:13 28/03/2023 Հայաստան

Փորձագետներ. Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը զարգացնում է իր տնտեսական ներուժը ԵԱՏՄ-ի շնորհիվ

«Հայաստանը շահագրգռված է եվրասիական ինտեգրմամբ, ԵԱՏՄ-ի շնորհիվ Հայաստանը մեծացնում է իր տնտեսական ներուժը: ԵԱՏՄ երկրների ուղղությամբ ՀՀ ապրանքաշրջանառության աճը 8,5 տարվա ընթացքում աճել է 10 անգամ»,-այս մասին Երևանում կայացած «Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման հեռանկարները և Հայաստանի շահերը» թեմայով փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ասել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Սա ոչ միայն հաջողություն է Հայաստանի համար, այլ նաև տեսանելի ապագայում տնտեսական հետագա զարգացման հիմնական վեկտորը։ Եթե աշխարհի 50 զարգացած և զարգացող երկրներում տնտեսությունների արդյունաբերական արտադրանքի տոտալ անկում գրանցվի, նույնիսկ այս դեպքում Հայաստանում կունենանք ՀՆԱ-ի և տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Ինչն էլ պետք է որոշի մեր քաղաքական զարգացման վեկտորները»,- ասել է Սաֆարյանը։

Կազմակերպիչների տարածած հաղորդագրության համաձայն, վկայակոչելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացող առճակատումը՝  նա նշել է, որ դա շատ լուրջ հետք է թողնում Ռուսաստանի Դաշնության և ինտեգրացիոն նախագծերում վերջինիս դաշնակիցների հարաբերությունների վրա։
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը կանգնած է արևմտամետ ուժերի և Ռուսաստանի հետ դաշինքի կողմնակիցների առճակատման ասպարեզ դառնալու մեծ գայթակղության առաջ, և ուզում ենք զգուշացնել Հայաստանի քաղաքական շրջանակներին, որ զերծ մնան երկիրը կրկեսի, աշխարհաքաղաքական բախումների ասպարեզի վերածելուց, քանի որ դա կարող է ամենավատ ազդեցությունն ունենալ մեր ժողովրդի ճակատագրի վրա, տնտեսական զարգացման այն փխրուն ծիլերի վրա, որոնք մենք սկսել ենք գրանցել մեր երկրում վերջին 2.5 տարիների ընթացքում»,- ընդգծել է  Սաֆարյանը։

Քննարկման մասանկից սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը նշել է, որ հայ ժողովուրդը ի սկզբանե աջակցել է Հայաստանի ինտեգրմանը ԵԱՏՄ-ին, և 8,5 տարի անց այդ ինտեգրման տնտեսական օգուտներն ակնհայտ են։ Նրա խոսքով, բացի տնտեսական օգուտներից, կարևոր է նաև սոցիալական, մարդկային ասպեկտը, քանի որ Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը՝ 2,5 միլիոն հայ։ Եվ այս գործոնը հաշվի չառնելը սխալ է, քանի որ մեր երկրները, բացի մշակութային, քաղաքական և տնտեսական կապերից, ունեն մարդկանց միջև ամուր և սերտ կապեր։

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում Ռուսաստանի դեմ ակտիվ արշավ է իրականացվում, որը, ցավոք, ներթափանցում է հետխորհրդային տարածք։ Հայաստանում ևս նկատվում է հակառուսական դիսկուրսի աճ, բայց բոլոր սոցիոլոգիական ուսումնասիրությունները, այդ թվում և վերջին տարիների, ցույց են տալիս, որ Ռուսաստանը Հայաստանում ընկալվում է որպես բարեկամ երկիր։ Միժամանակ, նրա խոսքով, հասարակական կարծիքի վերաձևավորում տեղի է ունենում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում։

ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, կլոր սեղանի մասնակիցներին հիշեցրել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, բայց քաղաքականությունն ու տնտեսությունը փոխկապակցված են, և մենք չենք կարող տնտեսական միտումները քաղաքականությունից անջատ դիտարկել։
«Դրա մասին են վկայում բազմաթիվ երևույթներ, և հիշեցնեմ, ԵԱՏՄ կազմավորման մեկնարկին, դեռ դրանից առաջ, երբ Հայաստանը կանգնած էր «կամ, կամ»-ի առաջ՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ, Հայաստանի ղեկավարությունը կարողացավ գործել այնպես, որ այս վեկտորները փոխլրացնեն միմյանց: Եվ այսօր կարելի է ասել, որ Հայաստանն ամենաշատն է շահել թե՛ Մաքսային միությանը, թե՛ ԵԱՏՄ-ին ինտեգրվելուց»,- ասել է Մանասերյանը։

Նա նկատել է, որ այսօր Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների թիվը մի քանի անգամ ավելացել է, Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցներն իրենց ազդեցությունն ունեն մեր երկրի վրա, բացի այդ, պատժամիջոցների տակ է նաև հարևան Իրանը, ինչը չի կարող չազդել ոչ միայն Հայաստանի տնտեսության վրա, այլև եվրասիական տնտեսական ինտեգրացիայի։ Առկա մարտահրավերների շարքում տնտեսագետը նշել է նաև անավարտ պատերազմական վիճակը Ադրբեջանի հետ, որը չի կարող չխոչընդոտել տնտեսության զարգացմանը։

«Հայաստանի առջև ծառացած այս և այլ մարտահրավերները խոչընդոտում են առաջընթացին, սակայն վիճակագրական տվյալները լավատեսություն են ներշնչում, և ճիշտ աշխատանքի պարագայում այդ  ցուցանիշները  կշարունակեն գոհացնել»,- ընդգծել է Մանասերյանը։

Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանն իր ելույթում ընդգծել է, որ չնայած բազմաթիվ թերահավատներ մի քանի տարի առաջ պնդում էին, որ ԵԱՏՄ-ն անհաղթահարելի նշաձող է, որին չի կարելի հասնել և թմբկահարում, որ Հայաստանը չպետք է անդամակցի միությանը, այսօր այդ բոլոր կանխատեսումները ոչ միայն չիրականացան, այլև դրանք բախվեցին իրականությանը: Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանն ու դրա տնտեսությունն այսօր զարգանում են առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության և այն հնարավորությունների շնորհիվ, որ մեզ տվել է այս միությունը։

«Կարևոր է նշել, որ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճում է ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ այլ երկրների հետ։ Մենք ամենուր ունենք կոնկրետ տնտեսական արդյունքներ, այլ ոչ միայն խոսքեր ու բարեմաղթանքներ։ Խոսքը կոնկրետ թվերի ու ցուցանիշների մասին է։ Փոքր Հայաստանի տնտեսության համար ԵԱՏՄ-ն իսկապես ելք է դեպի բազմամիլիոնանոց շուկա, և ապագայում՝ ՀՀ կառավարության պատշաճ աշխատանքի դեպքում, մենք կարող ենք էլ ավելի լավ արդյունքներ գրանցել»,- եզրափակել է  Ղուկասյանը։

Կլոր սեղանը կազմակերպվել էր Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, ՄՊՀ Մոսկվայի տնտեսագիտական դպրոցի և Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության կողմից:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}