Հարևան երիտասարդին դանակահարած 60-ամյա կինը ձերբակալվել է
«Ալավերդի» բժշկական կենտրոնից մարտի 27-ին, ժամը 18.57-ին,հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ երիտասարդի՝ Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի շենքերից մեկում անհայտ անձի կողմից դանակահարվել է:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին հուշանվեր դաշույնով խփել է 60-ամյա հարևանուհին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: 60-ամյա կինը ձերբակալվել է:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան