
«Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը». հայ երկրպագուների ակցիան` Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ
Եվրո-2024-ի ընտրական փուլում նախօրեին Շվեդիան սեփական հարկի տակ 5-0 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին։
Հանդիպման ժամանակ մարզադաշտում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դրոշներն են ծածանվել ու պաստառ՝ «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը» գրությամբ։
«Շվեդիայում հայ երիտասարդները Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ Արցախի դրոշներով ու պաստառով բողոքի ակցիա են արել։ Պաստառի վրա գրված է եղել, որ ահաբեկիչ ադրբեջանցիները կասեցնեն Արցախի անօրինական շրջափակումը»,- գրել է ՀՅԴ երիտասարդական գրասենյակը։