Վլադիմիր Գասպարյան. Բացարձակապես չեմ ընդունում ներկայացված մեղադրանքը
«Բացարձակապես չեմ ընդունում ներկայացված մեղադրանքը»,-ի պատասխան նախագահող դատավոր Վարդգես Սարգսյան հարցի՝ Հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Նա նշեց՝ վիրավորված է։
«Մի կերպար կա, որը նստած է ԱՄՆ-ում, վարկաբեկում է բոլորին այս երկրում։ Դա Վարդան Ղուկասյան երևույթն է, որը նախկինում եղել է մեր աշխատողը, որին վռնդել եմ արվամոլության համար իր աշխատասենյակում։ Նրա արած հայտարարությունների քողի վրա հարուցվել է այս քրեական գործը»,-նշեց Գասպարյանը։
Նա ասաց՝ չի մեղադրում գործ հարուցողներին, քանի որ նման հայտարարություններ անող անձը սպառնում է, եթե դա չանեն ապա, կմտնի նրանց ընտանիքներ։
«Սա դրա արդյունքն է։ Չեմ ընդունում մեղադրանքը»,-ասաց նա։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ:
Ըստկոմիտեի, արդյունքում Վ. Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, մասնավորապես` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, այդ թվում` իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով օրինականացրել է դրանք։ Այդ կերպ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի գույք:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններ. Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքները անհիմն են
- Հերթական սկանդալը Հակակոռուպցիոն կոմիտեի ու դատախազության միջև, այս անգամ Վլադիմիր Գասպարյանի գործով
- Մեղադրանք է առաջադրվել Վլադիմիր Գասպարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին