Հրեական կազմակերպությունները չեն ընդունել Քանյե Ուեսթի ներողությունը
Հրեական StopAntisemitism և American Jewish Committee կազմակերպությունները պատասխանել են ռեփեր Քանյե Ուեսթի՝ հակասեմական արտահայտությունների համար ներողություն խնդրելուն։ պատասխանն այն մասին է, որր հրեաները չեն ընդունել Ուեսթի ներողությունը: պատասխանի մասին տեղեկացրել է TMZ-ը, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Երկու կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք Ուեսթից ավելին են ակնկալում, քան սոցիալական ցանցերում գրառում կատարել, որպեսզի հավատան նրա խոսքերի անկեղծությանը։ Բացի այդ, նրանք պատրաստ են հանդիպել երաժշտի հետ և քննարկել նրա հետագա քայլերը, որոնք ցույց կտան, որ նա փոխվել է։ «Ջոնա Հիլլի ֆիլմերի կատակները այն ներողություն չէ, ինչը հրեա ժողովուրդն է ակնկալում Քանյեից, քանի որ նրա հակասեմական տիրադները շարունակում են հրեաների հանդեպ ատելություն հրահրել»,-ասում է StopAntisemitism-ի գործադիր տնօրեն Լիորա Ռեզը:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Քանյե Ուեսթն իրեն թույլ է տվել հակասեմական արտահայտություններ. օրինակ, որ հրեաներն իբր փչացրել են բռնապետի համբավը՝ «նեղանալով» Հիտլերից «երկրից վտարուման համար»։ Բացի այդ, նա պնդել է, որ հենց հրեաներն են վերահսկում լրատվամիջոցները, անշարժ գույքը, առևտուրն ու բանկերը, և կոչ է անում նրանց «աշխատել քրիստոնյաների համար»:
Հարակից հրապարակումներ`
- Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram և պնդել, թե «կրկին սիրում է հրեաներին»
- BBC-ն վավերագրական ֆիլմ կնկարահանի Քանյե Ուեսթի մասին
- ԶԼՄ-ներում լուրեր են հայտնվել Քանյե Ուեսթի գաղտնի հարսանիքի մասին
- Քանյե Ուեսթը Թրամփին առաջարկել է իր «փոխնախագահը» լինել ընտրություններում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին