Օկուպացրած Աղավնոյում ու Սուսում 1300 ադրբեջանցիների են տեղակայել
Ադրբեջանի իշխանությունները կարմիր կտուրներով հայտնի նորակառույց տներով Աղավնոյում 1000 ադրբեջանցի են տեղակայել հարևան Սուսում՝ 300։ Թվերը հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քաշաթաղում իր անձնական ներկայացուցիչ նշանակված Մասիմ Մամեդովի հետ հանդիպմանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ալիևն ասել է, որ հայերի կառուցած տներում հիմա զորամասերի անձնակազմերն են տեղակայված, իսկ քաղաքացիների համար նոր բնակավայր են կառուցելու։
Նա նաև հայտարարել է օկուպացրած Քարվաճառ և Քաշաթաղ շրջանների միջև ճանապարհի կառուցման մասին։
Ալիևի խոսքով, ինքնա անձամբ Քարվաճառից Քաշաթաղ է հասել մեքենայով, ճանապարհը լավը չէ, վտանգավոր է։
«Մենք նոր ճանապարհ կկառուցենք, բազմաթիվ թունելներ»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Այս ամենը հնարավոր եղավ այն բանից հետո, երբ որպես հերթական զիջում Ադրբեջանին նվիրեցին Բերձորն ու Աղավնոն. Աղաբաբյան
- «Ծախեցին մեր Աղավնոն, ծախեցին մեր Արցախը․․.»
- Ադրբեջանցիներն արդեն բնակեցնում են Բերձորը, Սուսն ու Աղավնոն
- Աղավնոյի՝ տներն այրած բնակիչների նկատմամաբ քրեական գործեր չեն հարուցվի
- Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծամասամբ հաստատվել են Հայաստանում
- Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ, ՀՔԾ պետերին. Անձամբ պատասխանատվություն եք կրում Բերձորի, Աղավնոյի, Սուսի հանձնման համար
- ԱՀ ԿԳՄՍՆ. Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերում ավարտվել է հուշարձանների տարհանումը
- Աղավնոյի բնակիչը խոզի արյուն է լցրել ու խոզի միս կախել տանը
- Աղավնոյի գյուղապետն առանց որևէ աջակցության կարողացել է պահել գյուղը, որի օրինակին հետևել են իր ընկերները. Իշխանյան
- Ադրբեջանցի լրագրողն այցելել է Աղավնո, զրուցել գյուղապետի, Արշակ Զաքարյանի ու մյուս գյուղացիների հետ
- Խանումյանն անպատասխան է թողնում Աղավնոյի մասին գրավոր հարցերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան