Բագրատ Սրբազան. Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու
Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքից մի հատված.
««Չափազանց ծանր պատասխանատվություն է առաջնորդություն ունենալը, պաշտոն ունենալը։
Մեր երկրում ՊԱՇՏՈՆ ունենալը ձգտում է։ Ինչո՞ւ եք ուզում պաշտոն ունենալ։
Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու։
Պաշտոն ունենալը ծառայելու մասին է, ոչ ծառայեցնելու։
Պաշտոն ունենալը հոգս է, չափազանց մեծ հոգս, բայց դու դա սիրով ես ստանձնում, որպեսզի կարողանաս անանձնական ծառայություն ունենալ։
Պաշտոն ունենալն ազատությունից զրկվելն է,երբ չես կարող քեզ ամեն ինչ թույլ տալ, և ոչ թե հակառակը։
Մեր Տերը հենց սրանց մասին է ասում՝ եթե դուք սրանք չեք անելու, վա՜յ ձեզ։
Բավարար չէ դեռ, որ այդ հոգսի տակ եք մտնում, դեռ նաև քանդում եք, որովհետև չեք գիտակցում, որ հոգսի տակ եք, որովհետև չեք գիտակցում, որ դուք ծառայության եք։
Ո՞վ է այն խելագարը, որ ձգտում է պաշտոն ունենալու․ պաշտոն ունեցող մարդու ամեն ինչը կաշկանդված ու սահմանափակված է։
Բայց մեր երկրում ձգտում են։ Ինչո՞ւ։ Այդքան շա՞տ են ուզում ծառայել։
Պաշտոնում ծառայելը սիրուց է բխում։ Եթե մարդը չսիրեց այդ ծառայությունը, այն կդառնա միայն փող աշխատելու միջոց, լավ տներ ունենալու միջոց՝ իր համար, բայց ոչ ուրիշի։ Եթե պաշտոնի վրա ես, դու կոչված ես ուրիշին տուն պարգևելու, ոչ թե քեզ։
Վայ ձեզ, որ Ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով։
Ձեր ամբողջ միտքը, սիրտը, հոգին, ապրումները սամիթի, անանուխի, չամանի, ասֆալտի, ճանապարհների, խողովակների, շուկաների, վաճառականության մասին է, բայց մոռացել եք արդարադատության մասին, ողորմության մասին, հավատքի մասին, ծառայության, նվիրումի, զոհաբերության, քաջության, ինքնության մասին, Հայրենիք ունենալու մասին, աստվածսիրության մասին, եղբայրասիրության մասին, հաշտության մասին։ Ասում է մեր Տերը՝ ձեզ համար ձեր մարմինն ու ճարպն է կարևոր։ Բայց դուք նման եք սիրուն, փայլուն գերեզմանների, որ դրսից գեղեցիկ են, ներսից՝ փտած, դրսից սպիտակացված են, ներսից՝ որթնոտած։ Մեր Տերն է ասում, ես չեմ ասում, ես կրկնում եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը