Բայդենը կարգադրել է Նեշվիլի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո իջեցնել ԱՄՆ դրոշները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է իջեցնել ԱՄՆ պետական դրոշները՝ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի ծխական դպրոցում տեղի ունեցած արյունալի հրաձգության առիթով։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ինչպես նշված է այս փաստաթղթում, Սպիտակ տան և ԱՄՆ պետական այլ գերատեսչությունների, ինչպես նաև արտերկրում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների և ռազմակայանների դրոշները կմնան իջեցված մինչև 2023 թվականի մարտի 31-ի մայրամուտը:
Երկուշաբթի օրը ԱՄՆ Նեշվիլ քաղաքի ծխական դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել։ Հարձակման զոհ է դարձել վեց մարդ՝ երեք երեխա և երեք դպրոցի աշխատակից։ Կասկածյալ Օդրի Հեյլին, ում մոտ հայտնաբերել են երկու ինքնաձիգ և ատրճանակ, սպանվել է ոստիկանների կողմից:
Ոստիկանությունը հայտնել, որ 28-ամյա Հեյլին տրանսգենդեր կին էր, որը նախօրոք ծրագրել էր իր հարձակումը դպրոցի վրա: Այս պահին քննիչները, որպես վարկածներից մեկը, պարզում են Հեյլի սեռային ինքնությունը փոխելու շարժառիթները։
Հարակից հրապարակումներ`
- 2023 թ. առաջին 18 օրվա ընթացքում ԱՄՆ-ում երեսուներորդ զանգվածային հրաձգության դեպքն է գրանցվում
- Առնվազն 10 մարդ է զոհվել Վիրջինիայի Walmart խանութներից մեկում հրաձգության հետևանքով
- ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ
- Նյու Յորքի մետրոյում տեղի ունեցած հրաձգությունը ոստիկանությունը հետաքննում է որպես ահաբեկչություն