Իրանի խորհրդարան օրինագիծ է ներկայացվել միջուկային ծրագրի բանակցություններից երկրի դուրս գալու մասին
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) վերականգնման բանակցություններից Թեհրանի դուրս գալու մասին օրինագիծը ներկայացվել է հանրապետության Մեջլիս: Այդ մասին երկուշաբթի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլլահիանը, որի խոսքերն մեջբերել է ՏԱՍՍ-ը:
«Խորհրդարանում օրինագիծ կա միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին, ուստի երկխոսության դուռը կարող է փակվել»,-ասել է նա: Նախարարն ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է մնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությանը՝ կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և հանրապետության իշխանությունների միջև այս ամսվա սկզբին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։
Մարտի 3-ին Գրոսսին այցով ժամանել է Թեհրան՝ երկրի միջուկային օբյեկտներում մինչև 84% հարստացված ուրանի հետքերի հայտնաբերման մասին հաղորդումներից հետո: Գրոսին բանակցությունների երկու փուլ է անցկացրել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ, ինչպես նաև հանդիպել է հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարարի հետ։ Այցին հաջորդած ՄԱԳԱՏԵ-ի և ԱԷՄԳ-ն կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվում է Իրանի մտադրությունը՝ թույլ տալ գործակալությանը ստուգում և մոնիտորինգ իրականացնել, ինչպես նաև Թեհրանի պատրաստակամությունը՝ հասանելիություն ապահովելու երեք միջուկային օբյեկտներ:
ՀԳՀԾ-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի և Գերմանիայի կողմից միջուկային զարգացման հետ կապված ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշել էր դուրս գալ այս համաձայնագրից։ Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է Վաշինգտոնին միջուկային համաձայնագրին վերադարձնելու իր պատրաստակամությունը, սակայն 2022 թվականի գարնանը ԳՀՀԾ-ի վերականգնման բանակցությունները փաստացի դադարեցվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Իսաբեկյանն ընտրվել է ՀԳՊԱ-ի ռեկտոր
- Իրանը չի միացնի միջուկային օբյեկտներում մոնիթորինգի ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները քանի դեռ ՀԳՀԾ-ն չի գործել
- Սալիվանի խոսքով՝ ԱՄՆ-ը դժգոհ է Իրանի հետ ՀԳՀԾ -ի շուրջ բանակցությունների արդյունքներից
- ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երեք երկրները մտահոգիչ են համարում ուրանը մինչև 20% հարստացնելու Թեհրանի քայլը
- Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը
- Ռոհանի. Մենք ՀԳՀԾ-ի վերակենդանացման նոր փուլի ականատեսն ենք