Լիսաբոնում տղամարդը շիա կրոնական կենտրոնում դանակահարելով սպանել է երկու կնոջ
Լիսաբոնի Իսմայիլի կենտրոնի վրա հարձակման հետևանքով անհայտ անձը դանակահարելով սպանել է առնվազն երկու մարդու և վիրավորել ևս մի քանիսին: Այդ մասին հայտնում է CNN Portugal-ը, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն:
Զոհերը եղել են 20-ից 40 տարեկան երկու կին, կենտրոնի մենթորներից մեկը ծանր վիրավորվել է։
Դեպքի վայր հասնելուն պես ոստիկանները հանցագործին հորդորել են հանձնվել, սակայն նա շտապել է նրանց ընդառաջ։ Տղամարդուն հաջողվել է վնասազերծել ոտքին կրակոցով, այժմ նա հիվանդանոցում հսկողության տակ է։ Հանցագործը Աֆղանստանի քաղաքացի է, հարձակման ժամանակ նա զինված է եղել մեծ դանակով։ Նրա շարժառիթներն անհայտ են։ Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորել է չայցելել քաղաքի այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը։
Իսմայիլինները իսլամի, շիիզմի մի ճյուղ են։ Իսմայիլիները կարծում են, որ Ղուրանը երկու մակարդակ ունի՝ «զահիր»՝ բացահայտ և «բատին»՝ թաքնված: Իսլամի այս ճյուղի համար ճշմարտության մարմնավորումը իմամն է:
Հարակից հրապարակումներ`
- Շիա կամավորականներով համալրված ջոկատները պատրաստ են Սիրիայում իրենց ճամբարներին ԱՄՆ-ի ավիահարվածներին պատասխանել
- Ֆրանսիայում աշակերտը դասարանում դանակահարել է ուսուցչուհուն
- Շիայականությունն Իրանում միայն կրոնական համակարգ չէ, այլ նաև իրանական կայսերականությունն ապահովող կարևորագույն գաղափարախոսություն․ իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները