«Հայաստան»-ի համակիրները «Հայաստան»-ի պատգամավորներից պատասխան են պահանջում
«Հայաստան» դաշինքի համակիրներն ակտիվորեն տարածում են մի տեքստ, որտեղ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից պահանջում են պատասխանել՝ թե ով է կողմ քվեարկել Էդգար Ղազարյանին ՄԻՊ-ի թափուր պաշտոնում առաջադրելուն։
Տեքստը նույնությամբ տարածել են «Հայաստան» դաշինքի անդամներ Նարեկ Մանթաշյանը, Սերգեյ Յարմալոյանը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Չեմ մեկնաբանում։ Բաներ կան, որոնք ոչ միայն մեկնաբանության, այլև ուշադրության արժանի չեն»,-գրառման տարածման մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը։
Գրառմանը նրանք կցել են Ղազարյանի ու նրա կնոջ այս նկարը։
«Դիմում եմ խորհրդարանական «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներին.
Տեղեկացա, որ Էդգար Ղազարյանին առաջադրել եք որպես ՀՀ ՄԻՊ թեկնածու։ Ես, որպես «Հայաստան» դաշինքին քվեարկած ՀՀ քաղաքացի, հարց եմ ուղղում «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներին անխտիր.
Խնդրում եմ անուն առ անուն արձագանքել՝ ովքեր են կողմ եղել սրան առաջադրելուն։
Սպասում եմ ձեր արձագանքին…
Seyran Ohanyan
Արծվիկ Մինասյան
Tadevos Avetisyan
Լիլիթ Գալաստյան
Իրինա Գասպարյան
Argishti Gevorgyan
Արմեն Գևորգյան
Anna Grigoryan / Աննա Գրիգորյան
Garnik Danielyan / Գառնիկ Դանիելյան
Andranik Tevanyan
Агнесса Хамоян
Արթուր Խաչատրյան
Արմենուհի Կյուրեղյան
Aspram Krpeyan
Արման Ղազարյան
Արեգնազ Մանուկյան
Gexam Manukyan
Земфира Мирзоева
Գեղամ Նազարյան / Gegham Nazaryan
Պրոֆեսոր Արմեն Չարչյան/ Professor Armen Charchyan
Արմեն Ռուստամյան
Մհեր Սահակյան
Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan
Արթուր Սարգսյան
Ashot Simonyan
Աղվան Վարդանյան
Արփինե Վարդանյան
Elinar Vardanyan
Քրիստինե Վարդանյան
Հ.Գ. Ի դեպ, նկարում աջինն է ՀՀ ՄԻՊ պաշտոնում առաջադրված ընդդիմության թեկնածուն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան