Էլբակյան. Հայաստանի թյուրքացումը բխում է արեվմուտքի շահերից
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.
«Հայաստանի թյուրքացման ամբողջ օպերացիան արևմուտքի սրտով է և նրա շահերին համահունչ, այդ թվում՝ ադրբեջանցիների հաստատվելը ՀՀ տարածքում։
Կասկած մի՛ ունեցեք, որ Ադրբեջանը և Թուրքիան արևմուտքի առաջ դա ներկայացնում են որպես Հայաստանը մեկընդմիշտ Ռուսաստանի և Իրանի ներկայությունից կտրող գործոն, իսկ այդ մարդկանց՝ որպես ԱՄՆ-ի և ԵՄ-ի «ժողովրդագրական սահմանապահներ»։
Շատ շուտով լակեյի արտաքինով եվրո- և ամերիկյան չինովնիկները կսկսեն բարբաջել Հայաստանի «ժողովրդագրական բազմազանության կարևորության», «մարդկանց ազատ տեղաշարժի», «փախստականների վերադարձի իրավունքի» մասին, որոնց ներքո ոչ այլ ինչ է, քան «Հայաստանն առանց հայերի» բանաձևումը, որովհետև քաղաքական հայ նշանակում է հողատեր հայ, իսկ հողատիրության հարցում քաղաքական հայության շահերը բախվում են թուրքական բռնակալության հետ, և այդտեղ աշխարհագրական բնական գործոնների բերումով է, որ Հայաստանի դաշնակիցն են դառնում Ռուսաստանը և Իրանը»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Երբ ասում ենք, որ այսօր քաղաքական Հայաստանն Արցախում է, ոչ թե Երևանում, այլաբանություն չէ
- 2018-ի շարժումը հակաղարաբաղյան էր. Էդգար Էլբակյան
- Էդգար Էլբակյանը հիշեցնում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի բովանդակությունը
- Էլբակյան. Արցախի հարցը հայկական քաղաքական հարց է
- Էդգար Էլբակյան. Լուծումը մեկն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան