Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերի պատճառով ավելի քան 820 հազար մարդ կորցրել է իր եկամուտը
Փետրվարի ավերիչ երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում ավելի քան 658 հազար մարդ, իսկ Սիրիայում՝ մոտ 170 հազար մարդ կորցրել է եկամուտը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)՝ կոչ անելով շտապ օգնություն ցուցաբերել տուժածներին և կանխել աղքատությունը։
«Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ավելի քան 658.000 աշխատող չի կարողանում օրվա հացը վաստակել»,-նշել են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ երկրի իշխանությունների տվյալներով՝ «ավելի քան 150.000 աշխատատեղ անպիտան են աշխատելու համար»։ ԱՄԿ-ի գնահատմամբ տուժած շրջաններում յուրաքանչյուր աշխատող ամսական միջինում կորցնում է ավելի քան 230 դոլար, իսկ ընդհանուր առմամբ, ներկայիս ճգնաժամի պատճառով եկամուտների կորուստները կազմում են ամսական մոտ 150 միլիոն դոլար:
«Սիրիայում, որտեղ 12 տարվա քաղաքացիական պատերազմն արդեն հսկայական վնաս է հասցրել տնտեսությանը և աշխատաշուկային, մոտ 170,000 աշխատակից կորցրել է աշխատանքը երկրաշարժերի հետևանքով: Դրանից «ուղղակիորեն տուժել է մոտ 154,000 տնային տնտեսությունների և ազդել է ավելի քան 725,000 մարդու վրա», տուժել է մոտ 35,000 միկրո, փոքր և միջին ձեռնարկություն։ Ժամանակավոր գործազրկությունը «հանգեցրել է աշխատանքային եկամտի ընդհանուր կորստի, որը համարժեք է ամսական առնվազն 5,7 միլիոն դոլարին»,-ասում են փորձագետները:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Արցախում
- Սիրիայի ներկայացուցիչները չեն հրավիրվել երկրաշարժից տուժածների օգնության համաժողովին
- Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
- Թուրքիայի երկրաշարժերի նյութական վնասը կազմել է ավելի քան 105 միլիարդ դոլար
- Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպման շուրջ բանակցությունները կանցկացվեն հաջորդ շաբաթ
- ՀՀ կառավարության ֆոնդից 157.8 մլն դրամ՝ Թուրքիային և Սիրիային օգնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան