Վրաստանում Նորվեգիայի դեսպանին կանչել են ԱԳՆ Սաակաշվիլու մրցանակը շնորհելուց հետո
Թբիլիսիում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Օսլոյում Վրաստանի նախկին նախագահին ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում ձեռքբերումների համար Սջուր Լինդբրեկկեի անվան մրցանակ շնորհելու առիթով։ Այդ մասին երեքշաբթի հայտնել է Ռուսթավի-2 հեռուստաալիքը, լուրը տարածել է նաև ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշվում է, դիվանագետն արդեն լքել է ԱԳՆ-ն՝ առանց լրագրողներին մեկնաբանություն տալու։
Սաակաշվիլին մարտի 25-ին արժանացել է Նորվեգիայի մրցանակի։ Օսլոյում տեղի ունեցած արարողության ժամանակ նրան հանձնել են նախկին նախագահի մորը, Ջուլի Ալասանիային և որդուն Նիկոլոզին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Սաակաշվիլիին պարգևատրելը հավասարազոր է մրցանակը նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին հանձնելուն, որը սպանել է ավելի քան 70 մարդու։
Սաակաշվիլին գաղտնի ժամանել է Վրաստան 2021 թվականի հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախօրեին, որից հետո նրան ձերբակալեցին և տեղափոխեցին Ռուսթավի քաղաքի բանտ։ Նա մեղադրվում է մի շարք քրեական հանցագործությունների մեջ, այդ թվում՝ 2006 թվականին բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության կազմակերպման մեջ։ Ընթացիկ տարվա փետրվարի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել էր նախկին նախագահի փաստաբանների՝ առողջական նկատառումներով նրան ազատ արձակելու պահանջը։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին ասել է, թե շուտով իր մի քանի օրգաններ այլևս չեն գործի
- Ղարիբաշվիլի. Ուկրաինան է Սաակաշվիլուն ուղարկել Վրաստան երկիրն ապակայունացնելու համար
- Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժել է առողջական պատճառներով Սաակաշվիլուն ազատ արձակելու միջնորդությունը
- Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա. կլինիկայի տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին